USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

«ՄեգաՖոնը» հայկական շուկա դուրս գալու մտադրություն առայժմ չունի

30.03.2012, 18:14
Ռուսաստանի բջջային կապի երեք խոշորագույն օպերատորներից մեկը՝ «ՄեգաՖոն» ընկերությունը, մտադիր չէ մոտ ապագայում իր ներկայացուցչությունը բացել Հայաստանում, ուրբաթ լրագրողներին հայտնեց «ՄեգաՖոն» ընկերության հասարակության հետ կապերի վարչության պետ Կարեն Ասոյանը:
«ՄեգաՖոնը» հայկական շուկա դուրս գալու մտադրություն առայժմ չունի
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի բջջային կապի երեք խոշորագույն օպերատորներից մեկը՝ «ՄեգաՖոն» ընկերությունը, մտադիր չէ մոտ ապագայում իր ներկայացուցչությունը բացել Հայաստանում, ուրբաթ լրագրողներին հայտնեց «ՄեգաՖոն» ընկերության հասարակության հետ կապերի վարչության պետ Կարեն Ասոյանը:

«Պետք է նշել, «ՄեգաՖոն» ընկերությունը զարգացման ռազմավարություն ընտրեց հենց Ռուսաստանում և կենտրոնացել է Ռուսաստանում, առաջիկա հեռանկարում մենք չենք պատրաստվում դուրս գալ ոչ արտասահմանյան, ոչ էլ ԱՊՀ երկրների շուկաներ»,-Ասոյանի խոսքը մեջբերում է telecom.arka.am հեռահաղորդակցական պորտալը:

Ըստ Ասոյանի, չնայած «ՄեգաՖոնը» արդեն ներկայացուցչություններ ունի Աբխազիայում և Տաջիկստանում, ընկերությունը շեշտը դնում է որակյալ ծառայություններ հատկացնելու և հատկապես Ռուսաստանում մրցակցային առավելություններ ստանալու վրա: «Հետո կմտածենք, թե ուր գնանք»,- նշեց նա:

Միաժամանակ նա ընդգծեց, որ «ՄեգաՖոնը» ուշադիր հետևում է հայկական շուկայում բջջային ծառայությունների առկա իրավիճակին: «Մենք, իհարկե ուշադիր հետևում ենք մեր մրցակիցներին, քանի որ մեր երկու հիմնական մրցակիցները ներկայացված են նաև Հայաստանում, բայց Ռուսաստանից այն կողմ չենք պատրաստվում դուրս գալ»,- ավելացրեց նա:

Այսօր «ՄեգաՖոն» ընկերությունը Ռուսաստանի երեք խոշորագույն բջջային օպերատորներից մեկն է:

«ՄեգաՖոն» ընկերության դուստր ընկերությունները գործում են Տաջիկստանում, Աբխազիայում և Հարավային Օսեթիայում: 2010 թվականի հունիսին «ՄեգաՖոնը» ձեռք է բերել «Սինտերա» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը, ինչը թույլ է տվել ամրապնդել սեփական ցանցային ենթակառուցվածքը և հզորացնել դիրքերը հեռավոր կապի, ֆիքսված և բջջային լայնաշերտ ինտերնետ հասանելիության, ինչպես նաև կոնվերգեն ծառայությունների շուկաներում: Ընկերության ակտիվ բաժանորդների թիվը գերազանցում է 62 միլիոնը: -0-