USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

Մասնագետները վտանգավոր խոցելիություն են հայտնաբերել Word-ի բոլոր տարբերակներում

11.04.2017, 11:43
FireEye ընկերության տեղեկատվական անվտանգության մասնագետները հայտնել են, որ Microsoft Word-ի բոլոր տարբերակներում «զրոյական օրվա» խոցելիություն է հայտնաբերվել:
Մասնագետները վտանգավոր խոցելիություն են հայտնաբերել Word-ի բոլոր տարբերակներում

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. FireEye ընկերության տեղեկատվական անվտանգության մասնագետները հայտնել են, որ Microsoft Word-ի բոլոր տարբերակներում «զրոյական օրվա» խոցելիություն է հայտնաբերվել:

Խնդիրը թույլ է տալիս վնասակար ԾՕ բեռնել զոհի համակարգչի վրա, հայտնում է lenta.ru-ն:

Գրոհն իրականացնելու համար չարագործներին բավական է օգտատիրոջն ուղարկել էլեկտրոնային փոստից նամակի ներդիրի տեսքով ուղարկվող վնասակար RTF-փաստաթուղթ: Այնուհետև կատարվում է Visual Basic սկրիպտ, որը ցանցահեններին հնարավորություն է տալիս բեռնել վնասակար ԾՕ և վերահսկել գրոհի զոհի համակարգիչը:

Տվյալ խոցելիությունը թույլ է տալիս շրջանցել պաշտպանիչ բոլոր միջոցները: Միաժամանակ, ի տարբերություն նմանատիպ այլ գրոհների, տվյալ դեպքում մակրոսի գործարկում չի պահանջվում: Այն աշխատում է Windows ՕՀ բոլոր տարբերակների, այդ թվում՝ Windows 10-ի ղեկավարությամբ բոլոր համակարգիչների վրա:

Microsoft-ում արդեն տեղեկացվել են խնդրի առկայության մասին, և հատուկ պատչը կարող է թողարկվել արդեն ապրիլի 11-ին  «թարմացումների երեքշաբթիի» շրջանակում: -0-