ՄԱԿ. կլիմայական փոփոխություններով պայմանավորված աղետների վնասը 2017թ.–ին հասել է 320 մլրդ դոլարի
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /ԱՌԿԱ/. Կլիմայական փոփոխություններով պայմանավորված աղետների վնասը միայն նախորդ տարի կազմել է 320 մլրդ դոլար։
Այդ մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ–ը, հինգշաբթի ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը լրագրողների հետ հանդիպմանը։
«Ճշմարտությունն այն է, որ կլիմայի փոփոխությունն ամենաբարդ խնդիրն է, որի հետ բախվում է մարդկությունը, և ես պարտավորված եմ զհում հիշեցնել այդ մասին միջազգային հանրությանը,– ընդգծեց նա։ – Նախորդ տարի կլիմայի փոփոխությունների հետ կապված աղետներից ստացված տնտեսական կորուստները հասել են ռեկորդային ծավալների` 320 մլրդ դոլարի։ Ածխաթթու գազի արտանետումները մթնոլորտ աճել են 1.4 տոկոսով` մինչև 32.5 գիգատոննա, ինչը նույնպես ռեկորդային մակարդակ է»,– ասել է Գուտերեշը։
Նա ընդգծել է, որ մինչև 2020 թվականն անհրաժեշտ է կրճատել վնասակար նյութերի արտանետման ծավալները գոնե 25 տոկոսով, իսկ «ջերմոցային էֆեկտ» առաջացնող գազերի արտանետումն անհրաժեշտ է մինչև 2030 թվականը հասցնել 42 գիգատոննայի։
«Խնդիրն այն չէ, որ մենք գիտենք, թե ինչ քայլեր ձեռնարկել։ Խնդիրն այն է, թե որքան արագ կարող ենք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել»,– ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը։ -0-