USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+22

Mail.ru Group–ը կմիավորի «Ագենտ Mail.Ru–ն» և ICQ–ն

10.06.2015, 11:42
Mail.ru Group–ն ծրագրում է միավորել երկու մեսենջերների` «Ագենտ Mail.Ru»–ն և ICQ–ն, «Վեդոմոստիին» է պատմել ընկերությանը մոտ կանգնած անձը։
Mail.ru Group–ը կմիավորի «Ագենտ Mail.Ru–ն» և ICQ–ն

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Mail.ru Group–ն ծրագրում է միավորել երկու մեսենջերների` «Ագենտ Mail.Ru»–ն և ICQ–ն, «Վեդոմոստիին» է պատմել ընկերությանը մոտ կանգնած անձը։

Ըստ նրա, նրանք կմիավորվեն ICQ ապրանքանիշի ներքո։ Մեսենջերների շուկան շատ մրցակցային է, և ընկերության համար իմաստ չունի ռեսուրսներ ծախսել երկու նմանատիպ պրոդուկտների վրա, բացատրում է «Վեդոմոստիի» զրուցակիցը։ Ընկերությունը պետք է կենտրոնանա մեկ ապրանքանիշի և բջջային տեխնոլոգիաների վրա` դա ոչ թե ծախսերի, այլ ռազմավարության հարց է, ասում է Mail.ru Group–ի մեկ այլ աղբյուր։


Mail.ru Group–ի ներկայացուցիչ Մադինա Տայուպովան ասում է, որ միավորման գործընթացը վաղուց է ընթանում` երկու մեսենջերներն էլ աստիճանաբար անցնում են միասնական հարթակի, և դրանց օգտատերերը կարող են լիարժեք փոխգործակցել միմյանց հետ` ընկերներ ավելացնել, հաղորդագրություններ, ֆայլեր, ստիքերներ փոխանակել, զանգահարել միմյանց։

Իրոք, Mail.ru Group–ը սկսել է տեխնիկապես միավորել «Ագենտ Mail.Ru»–ն և ICQ–ն դեռ 2011 թվականին` վերջինի ձեռքբերումից մեկ տարի անց։ Ընդ որում` հիմքն «Ագենտ Mail.Ru» տեխնոլոգիական հարթակն է, պատմում էին այն ժամանակ Mail.ru Group–ին մոտ կանգնած աղբյուրները։ Սակայն այժմ խոսքն ապրանքանիշների միավորման մասին է` ընկերությունը կզարգացնի մեսենջերը որպես ընդհանուր պրոդուկտ, ասում է խմբի թոփ–մենեջերը։

Թե երբ կկատարվի անցումն ICQ ապրանքանիշի, առայժմ հասկանալի չէ։ Ընկերությունն օգտագործողներին ստիպողաբար ICQ չի տեղափոխի` երկու մեսենջերներն էլ կաշխատեն, բայց ICQ–ին ընկերությունը կզարգացնի որպես առաջնահերթ պրոդուկտ, ասում է Տայուպովան։

Mail.ru Group–ը զուգահեռ զարգացնում է երկու մեսենջերները 2010 թվականից։ «Ագենտ Mail.Ru» նախագիծն ընկերությունում մշակվել է 2003 թվականից` սկզբում դա անհատական համակարգիչների և նոութբուքերի մեսենջեր էր, իսկ 2008 թվականից ստեղծվել է Nokia–ի համար «Ագենտի» առաջին բջջային տարբերակը։ 2010 թվականից «Ագենտ Mail.Ru»–ն հասանելի է նաև բջջային այլ ՕՀ–ներում։ -0-