Լոնդոնի օլիմպիադայի կազմակերպիչները խնդրել են հանդիսատեսին զերծ մնալ «թվիթ»-ներից և SMS-ներից. ԶԼՄ
30.07.2012,
16:31
Լոնդոնի օլիմպիադայի կազմակերպիչները խնդրել են հանդիսատեսին զերծ մնալ ոչ հրատապ «թվիթ»-ներից և SMS-ներից, քանի որ դրանք գերբեռնվածություն են ստեղծում հեռահաղորդակցման ցանցերի համար և խանգարում են կազմակերպիչների աշխատանքին, հայտնում է Ռոյթերս գործակալությունը։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. Լոնդոնի օլիմպիադայի կազմակերպիչները խնդրել են հանդիսատեսին զերծ մնալ ոչ հրատապ «թվիթ»-ներից և SMS-ներից, քանի որ դրանք գերբեռնվածություն են ստեղծում հեռահաղորդակցման ցանցերի համար և խանգարում են կազմակերպիչների աշխատանքին, հայտնում է Ռոյթերս գործակալությունը։
«Իհարկե, եթե դուք ցանկանում եք հաղորդագրություն ուղարկել, մենք չենք ասի. «Ոչ, դուք դա չեք կարող անել»։ Եվ, անշուշտ, երբեք չենք արգելի մարդկանց»,- Միջազգային օլիմպիական կոմիտեի մամուլի քարտուղարի խոսքն է մեջբերում Ռոյթերսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես գրում է գործակալությունը, շաբաթ օրը տղամարդկանց հեծանվավազքի մեկնաբանները չեն կարողացել տեղեկություն ստանալ այն մասին, թե որքան էն առաջատարները միմյանցից հեռացել, քանի որ ցանցերի գերբեռնվածության պատճառով խափանումներ են առաջացել GPS-նավիգացիոն համակարգում, որը հետևում է հեծանվահրապարակում մարզիկների տեղաշարժմանը։
ՄՕԿ-ի մամուլի քարտուղարի խոսքով, խնդիրն առաջացել է հեծանվահրապարակի երկայնքով հավաքված և բրիտանական թիմին երկրպագել ցանկացող հարյուր հազարավոր հանդիսատեսների հաղորդագրությունների պատճառով։
Ինչպես նշում է գործակալությունը, սմարթֆոնների տարածվածությունը, որոնք օգտագործվում են Ինտերնետին միանալու, լուսանկարներ և տեսագրություններ դիտելու ու այլ գործողությունների համար, Լոնդոնի օլիմպիական խաղերն իրապես «սոցիալական» են դարձրել, բայց նաև դարձել են հեռահաղորդակցման ցանցի գերբեռվածության պատճառ։ -0-