Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը կանցկացվի Հայաստանում 2019 թվականին
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանն առաջին անգամ կընդունի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը 2019 թվականին, Facebook սոցիալական ցանցի իր էջում հայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրենի տեղակալ Հայկ Չոբանյանը Մեխիկոյից:
UITE-ը նախօրեին Երևանում Համաշխարհային կոնգրեսի (World Congress on International Telecommunications -WCIT) անցկացման հայտ էր ներկայացրել: WCIT 2019-ը Հայաստանի մայրաքաղաքում անցկացնելու մասին որոշումն ընդունվել է WCIT-14-ում, որն անցնում է սեպտեմբերի 29-հոկտեմբերի 1-ը Մեխիկոյում:
Ինչպես ավելի վաղ նշել էր Չոբանյանը, ՏՏ ասոցիացիաների համաշխարհային դաշինքը (WITSA), որի անդամ է UITE-ը, հայտարարել է WCIT 2019 անցկացնելու մրցույթ այն երկրներից մեկում, որտեղ գործում են WITSA անդամ կազմակերպություններ:
«Մեզ համար շատ կարևոր է, որ այդպիսի համաժողով անցկացվի Հայաստանում: Նախևառաջ, դա շատ կարևոր է երկրի տեխնոլոգիական վարկանիշը բարձրացնելու համար»,- ասաց Չոբանյանը:
Ըստ նրա, այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է, որ սկսած այս տարվանից`Հայաստանն
ակտիվ համագործակցի WITSA-ի հետ:
Որպես համաշխարհային ՏՏ արդյունաբերության լիազոր ներկայացուցիչ` WITSA–ն ուղղված է ամբողջ աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման շահերի առաջխաղացման խնդիրների լուծմանը, նոր ՏՏ արտադրանքներում և ծառայություններում ներդրումների համար առևտրային արգելքների և խոչընդոտների նվազեցմանը, անդամակից ասոցիացիաների ամրապնդմանը` տեղեկության տարածման, գիտելիքի և փորձի տարածման միջոցով, անդամներին Երկրի աշխարհագրական գրեթե բոլոր կետերում շփումների լայն հնարավորությունների ընձեռնմանը, երկու տարին մեկ անգամ Գագաթնաժողովների (Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես և ՏՏ հասարակական դիրքորոշման ձևավորման գլոբալ գագաթնաժողով) կազմակերպմանը։
Հայաստանի Ինֆորմացիան տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) հիմնվել է 2000 թվականին տվյալ բնագավառի ընկերությունների տնտեսական շահերը պաշտպանելու, բիզնեսի զարգացումը խթանելու, ՏՏ ոլորտի հետազոտությունները խրախուսելու համար։ -0-