USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Կասպերսկու լաբորատորիան և ՌՀՀ–ն կգործակցեն

21.07.2016, 16:13
«Կասպերսկու լաբորատորիայի» հիմնադիր և գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին և Ռուս–հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը հինգշաբթի Երևանում գործակցության հուշագիր են ստորագրել։
Կասպերսկու լաբորատորիան և ՌՀՀ–ն կգործակցեն

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Կասպերսկու լաբորատորիայի» հիմնադիր և գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին և Ռուս–հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը հինգշաբթի Երևանում գործակցության հուշագիր են ստորագրել։

«Մեզ շատ հաճելի է, ոչ Հայաստանում «Կասպերսկու լաբորատորիայի» հետ փոխգործակցությունը շարունակվում է Ռուս–հայկական համալսարանի միջոցով, մագիստրոսկան բացառիկ ծրագրի ստեղծման միջոցով, որի մեկնարկը կտրվի այս տարվա սեպտեմբերի 1–ին, և որը հնարավորություն կընձեռի հայ բազմաթիվ առաջադեմ ուսանողների մասնագիտական որակյալ գիտելիքներ ստանալ»,– ասաց Դարբինյանը։

«Տեղեկատվության պաշտպանության մաթեմատիկական և ծրագրային ապահովում» նոր ծրագիրը ենթադրում է երկամյա առկա ուսուցում։

«Սա կարևոր իրադարձություն է ոչ միայն համալսարանի, այլ նաև երկրի համար, քանի որ հայկական ընկերություններն այսօր տեղեկատվական անվտանգության մասնագետների պակաս ունեն։ Եվ մեզ համար մեծ պատիվ է, որ նրանց կպատրաստի հենց մեր համալսարանն աշխարհում կիբեռանվտանգության առաջատար «Կասպերսկու լաբորատորիայի» հետ միասին»,– ասաց Դարբինյանը։ 

«Կասպերսկու լաբորատորիայի» մասնագետները չորս դասընթաց կկարդան մագիստրանտների համար, իսկ ուսուցման առաջին առաջին տարուց հետո ուսանողները հնարավորություն կունենան ստաժավորում անցնել Մոսկվայում կամ այլ քաղաքներում։ 


Եվգենի Կասպերսկին իր հերթին ավելացրեց, որ Հայաստանը շատ ակտիվ է ՏՏ ոլորտում, ինչով և գրավել է «Լաբորատորիայի» ուշադրությունը։

«Հայկական ավանդական կրթությունը լավն է, այդ պատճառով մեզ շատ հետաքրքիրր է աշխատել երևանյան համալսարանների հետ։ Նախորդ անգամ, երբ Հայաստանում էի, ես այստեղից բազմաթիվ հետաքրքիր գաղափարներ տարա։ Հայաստանը կարող է ասել իր մասին, որպես ՏՏ ոլորտի առաջավոր երկիր»,– ասաց Կասպերսկին։

Ստորագրման արարողության ընթացքում ՌՀՀ–ն Կասպերսկուն հանձնեց Ռուս–հայկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։ -0-