USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Կարգավորիչը պարտավորեցրել է օպերատորներին մինչև 2014թ.–ը Հայաստանի շուրջ 20 բնակավայրերում բջջային կապ և բջջային լայնաշերտ ինտերնետ ապահովել

23.01.2013, 15:13
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2013 թվականի հունվարի 23-ին հրավիրված նիստում քննարկվել և ընդունվել է «ԱրմենՏել», «Ղ-Տելեկոմ» և «Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից մինչև  2014թ.–ի հունվարի 23–ը 18 բնակավայրերում իրենց հանրային շարժական բջջային կապի ցանցերը զարգացնելու և արդիականացնելու մասին որոշումը:
Կարգավորիչը պարտավորեցրել է օպերատորներին մինչև 2014թ.–ը Հայաստանի շուրջ 20 բնակավայրերում բջջային կապ և բջջային լայնաշերտ ինտերնետ ապահովել

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2013 թվականի հունվարի 23-ին հրավիրված նիստում քննարկվել և ընդունվել է «ԱրմենՏել», «Ղ-Տելեկոմ» և «Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից մինչև  2014թ.–ի հունվարի 23–ը 18 բնակավայրերում իրենց հանրային շարժական բջջային կապի ցանցերը զարգացնելու և արդիականացնելու մասին որոշումը:

Մասնավորապես խոսքը վերաբերում է Գեղարքունիքի, Լոռու, Վայոց Ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերին։


«Հաշվի առնելով տասնութ բնակավայրերի ներդրումային առումով գրավիչ չլինելը, սոցիալական անհրաժեշտությունից ելնելով` ՀԾԿՀ–ն առաջարկում է պարտավորեցնել Հայաստանի երեք բջջային օպերատորներին ընդլայնել բջջային կապի ցանցերը` ապահովելով ձայնային կապի և բջջային լայնաշերտ ինտերնետի ծառայություններ այն բնակավայրերում, որոնք նման ծածկույթ չունեն»,– ասել է  հանձնաժողովի հեռահաղորդակցական վարչության պետ Գևորգ Գևորգյանը։

Նա նշել է,  որ նշված բնակավայրերում բջջային կապի և բջջային լայնաշերտ ինտերնետի ապահովման պարտավորությունները հավասար բաշխվել են երեք օպերատորների միջև։

ՎիվաՍել–ՄՏՍ–ը կապահովի Լոռու մարզի Հալավարի, Հայդարլիի, Սյունիքի մարզի Թանահատի, Վայոց Ձորի Գնիշիկի և Հորսի և Տավուշի մարզի Գեղատափի ծածկույթը։

ԱրմենՏել ընկերությանը բաժին են հասել Գեղարքունիքի մարզի Անտառամեջ, Կալավան, Բարեպատ, Ներքին Շորժա, Վերին Շորժա և Վայոց Ձորի Մոզրով գյուղերը։

Orange Armenia–ն բջջային կապի կարգավորմամբ կզբաղվի Լոռու մարզի Կաճաճկուտ և Անտառամուտ, Սյունիքի մարզի Բնունիս,
Գեղանուշ, Գոմարան և Դիցմայրի գյուղերում։

Միաժամանակ ՎիվաՍել–ՄՏՍ–ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ բացի իրեն հատկացված վեց բնակավայրերից, ընկերությունը մտադիր է ծածկույթ ապահովել բոլոր տասնութ բնակավայրերում։

ՀԾԿՀ–ն բջջային օպերատորներին պարտավորեցրել է նաև մինչև ապրիլի 1–ը հաշվետվություն ներկայացնել միջպետական նշանակության ճանապարհների բջջային կապի ծածկույթի վերաբերյալ։ –0–