USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
-5

Կարեն Կարապետյանը նշանակվել է «ԱրմենՏել» ընկերության ֆինանսական տնօրենի պաշտոնում

26.07.2013, 15:04
«ԱրմենՏելե ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Կարեն Կարապետյանին  «ԱրմենՏել»-ի ֆինանսական տնօրենի պաշտոնում նշանակելու մասին:
Կարեն Կարապետյանը նշանակվել է «ԱրմենՏել» ընկերության ֆինանսական տնօրենի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏելե ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Կարեն Կարապետյանին  «ԱրմենՏել»-ի ֆինանսական տնօրենի պաշտոնում նշանակելու մասին:

«Կարեն Կարապետյանը ստանձնել է իր  պաշտոնեական պարտականությունները 2013թ-ի հուլիսի 22-ին: Այս պաշտոնում նա փոխարինեց Կարեն Շախնազարյանին, ով գլխավորում էր «ԱրմենՏել» ընկերության ֆինանսական տնօրինությունը վերջին վեց տարիների ընթացքում»,- ասվում է ընկերության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

2007թ-ի ապրիլից մինչև 2011թ-ի սեպտեմբերը Կարեն Կարապետյանը զբաղեցրել է «ԱրմենՏել» ընկերության Ներքին աուդիտի և ռիսկերի կառավարման ծառայության ղեկավարի պաշտոնը: Այնուհետև նա շարունակել է իր աշխատանքային գործունեությունն Ուզբեկստանի Unitel ընկերությունում (ապրանքանիշը` Beeline), որտեղ վերջին 2 տարվա ընթացքում զբաղեցրել է Ֆինանսական տնօրենի պաշտոնը:

«Ուզբեկստանում Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ հաջողությամբ իրականացվել են մի շարք նախագծեր, որոնց թվում են ընկերության ռազմավարական ծրագրերի ձևավորումը և «ՎիմպելԿոմ» ընկերությունների ողջ խմբի համար մի շարք նախաձեռնությունների  մեկնարկը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

«Ողջունում եմ Կարենին նոր պաշտոնում և մաղթում նրան և ողջ ֆինանսական տնօրինության թիմին բազմաթիվ հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ: Կարենը վերադառնում է «ԱրմենՏել» ընկերություն նոր փորձով և գիտելիքներով, և ես ուրախ եմ, որ մեր ընկերության ֆինանսական գործառույթը կգլխավորի փորձառու ղեկավար, ով լավ ծանոթ է հայաստանյան շուկային և բիզնեսին»,- նշել է  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Կարեն Կարապետյանը բարձրագույն կրթություն է ստացել միջազգային տնտեսագիտության ոլորտում, ինչպես նաև ուսում է ստացել Տաֆտսի Համալսարանի Ֆլետչերի դպրոցում տնտեսագիտության և ֆինանսների հատուկ ծրագրերով և Վիենայի Միացյալ Ինստիտուտում: Նախքան «ՎիմպելԿոմ» ընկերությունների խումբ գալը Կարեն Կարապետյանն աշխատել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում` որպես ներքին աուդիտոր: -0-