USD
377.86
EUR
439.56
RUB
4.8543
GEL
138.73
2026 թ. մարտի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

Կանադայում սմարթֆոն ունեցողներն իրենց ազատ ժամանակի 86%–ն անցկացնում են էկրանի դիմաց

08.01.2014, 18:06
Կանադայում սմարթֆոն ունեցողներն իրենց ազատ ժամանակի 86 տոկոսն անցկացնում են էկրանի դիմաց։ Երեքշաբթի այս տվյալը հրապարակել են Google կորպորացիայի պատվերով Ipsos հետազոտական կազմակերպության անցկացրած համազգային հարցման հեղինակները, գրում է  tasstelecom.ru–ն։
Կանադայում սմարթֆոն ունեցողներն իրենց ազատ ժամանակի  86%–ն անցկացնում են էկրանի դիմաց
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /ԱՌԿԱ/. Կանադայում սմարթֆոն ունեցողներն իրենց ազատ ժամանակի 86 տոկոսն անցկացնում են էկրանի դիմաց։ Երեքշաբթի այս տվյալը հրապարակել են Google կորպորացիայի պատվերով Ipsos հետազոտական կազմակերպության անցկացրած համազգային հարցման հեղինակները, գրում է  tasstelecom.ru–ն։

Սմարթֆոններից օգտվող մասնակիցների 99 տոկոսն ունի նաև համակարգիչ, 88 տոկոսը` հեռուստացույց և 39 տոկոսը` պլանշետ։

Սմարթֆոն ունեցողներն ազատ ժամանակի միայն 14 տոկոսն են օգտագործում գիրք կամ թերթ կարդալու, ռադիոհաղորդում լսելու կամ թվային տեխնոլոգիաների հետ կապ չունեցող այլ գործերի համար։

Հետազոտության մասնակիցները խոստովանել են, որ սմարթֆոններն օգտագործում են օրական միջինը մեկուկես ժամ։ Բացի այդ, համակարգիչներ ունեցողներն օրական աշխատում են դրանցով կամ խաղ են խաղում միջինը 3 ժամ 10 րոպե, իսկ պլանշետների տերերը` մեկ ժամ 15 րոպե։

87 տոկոսը նշել է, որ շաբաթն առնվազն մեկ անգամ է օգտագործում իր էլեկտրոնային սարքերը, օրինակ` հեռուստացույց է դիտում կամ համակարգչով է խաղում, զրուցում բջջայինով։ -0-