USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

ԱՄՆ–ի փոստային ծառայությունը Սթիվ Ջոբսի նկարով նամականիշ կթողարկի

21.02.2014, 12:04
ԱՄՆ–ի փոստային ծառայությունը Սթիվ Ջոբսի նկարով նամականիշ կթողարկի, հայտնում է planetiphone.ru-ն։
ԱՄՆ–ի փոստային ծառայությունը Սթիվ Ջոբսի նկարով նամականիշ կթողարկի
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ի փոստային ծառայությունը Սթիվ Ջոբսի նկարով նամականիշ կթողարկի, հայտնում է planetiphone.ru-ն։

Apple–ի լեգենդար ղեկավարն ընդգրկվել է քաղաքացիական փոստային խորհրդատվական կոմիտեի կազմած` նամականիշների կոլեկցիոն հավաքածուների ցուցակում, որում ներառված են նաև Էլվիս Պրեսլին, Ջոնի Կարսոնը, Ռոբերտ Ռոբինոնը, Ինգրիդ Բերգմանը և ուրիշներ։

Քաղաքացիական փոստային խորհրդատվական կոմիտեն ստեղծվել է 1957 թվականին, որպեսզի նամականիշների միջոցով աշխարհին ցույց տա ամերիկյան ժառանգությունը։ Ամեն տարի ԱՄՆ–ի փոստային ծառայությունը հազարավոր նամակներ է ստանում` սյուժեների նոր գաղափարներով, կոմիտեի խնդիրն այդ առաջարկված տարբերակներին գնահատական տալն է և թողարկման պատրաստելու համար ընտրել դրանցից լավագույնը։

Այս պահին Սթիվ Ջոբսի նկարով նամականիշը դիզայնի մշակման փուլում է, որից հետո այն պետք է հավանություն ստանա։ Աշխատանքային գործընթացում սյուժեների ցուցակը կարող է փոփոխության ենթարկվել, սակայն շատ մեծ է հավանականությունը, որ Apple–ի հիմնադրի նամականիշն այնուամենայնիվ կթողարկվի։ Այն ԱՄՆ–ի փոստային բաժանմունքներում կլինի հաջորդ տարի։-0-