USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-9

Ճապոնիայում ռոբոտն առաջին անգամ միջնակարգ դպրոց է ընդունվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

13.04.2016, 16:25
Ճապոնական Ֆուկուսիմա գավառի Վասեդա քաղաքում Pepper խոսող մարդանման ռոբոտը պաշտոնապես ընդունվել է միջնակարգ դպրոց:
Ճապոնիայում ռոբոտն առաջին անգամ միջնակարգ դպրոց է ընդունվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ճապոնական Ֆուկուսիմա գավառի Վասեդա քաղաքում Pepper խոսող մարդանման ռոբոտը պաշտոնապես ընդունվել է միջնակարգ դպրոց: Կիբեռնետիկ սարքը, ինչպես նշվում է, աշխարհում առաջին անգամ սովորելու է երեխաների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Այս կապակցությամբ դպրոցում կազմակերպվել է բացման արարողություն, որի ժամանակ աշակերտներին կոչ են արել առավելագույնս օգտվել ռոբոտի հետ շփման բացառիկ հնարավորությունից, քանի որ վերջինս նրանց ապագայում պետք կգա: Ինքը Pepper-ը հայտարարել է, որ «երբեք չի մտածել, որ նրան կընդունեն մարդկանց դպրոց» և խոստացել է ջանասիրաբար սովորել:  

Այս ռոբոտը խոսում է ինչպես ճապոներեն, այնպես էլ անգլերեն: Այդ իսկ պատճառով ենթադրվում է նրան օգտագործել հիմնականում անգլերենի դասընթացներին:

Pepper ռոբոտը նախագծել է Softbank Corp բջջային կապի ճապոնական ընկերությունը: Նման սարքավորումները  հիմանականում առայժմ նախատեսված են բանկերում և խանութներում սպառողների սպասարկման համար: Անցյալ տարվա հունիսին Pepper ռոբոտների հազար ռոբոտների առաջին խմբաքանակը 1000 հատի չափով`  յուրաքանչյուրը 214 հազար իենով (1,9 հազար դոլար) վաճառվել է մեկ րոպեի ընթացքում: 

Ինչպես նշում են սարքի ստեղծողները, ռոբոտը հագեցած է մեծ քանակությամբ լուսանկարող և ընդունիչ սարքերով, որոնք թույլ են տալիս նրան ճանաչել մարդկային հույզերի գրեթե ողջ սպեկտրը` ուրախություն, թախիծ, վախ, անհանգստություն, նյարդանացում; 

Ճապոնիայի կառավարոյունը ակտիվ խրախուսում է ռոբոտների արտադրությունը և ներմուծումը` հաշվի առնելով, որ պետությունը առաջատար դիրք է զբաղեցնելու տնտեսության այս ոլորտում: Պետական բյուջեից սուբսիդավորումներ են հատկացվում, մասնավորապես ֆիրմաների, որոնք կիբերնետիկ աշխատողների են ներդնում։ --0--