USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

VivaCell-MTS–ը 2013 թ.–ին մոտ 70 հազ. դրամ կհատկացնի Synopsys Armenia–ի հետ համատեղ զարգացման ծրագրերի իրագործմանը. Յիրիկյան

24.01.2013, 19:34
VivaCell-MTS ընկերությունը 2013 թվականին մոտ 70 մլն դրամ կհատկացնի Synopsys Armenia ընկերության հետ համատեղ ՏՀՏ ոլորտի զարգացման ծրագրերի իրագործմանը, հինգշաբթի լրագրողներին հայտնեց VivaCell-MTS–ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
VivaCell-MTS–ը 2013 թ.–ին մոտ 70 հազ. դրամ կհատկացնի Synopsys Armenia–ի հետ համատեղ զարգացման ծրագրերի իրագործմանը. Յիրիկյան

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/.  VivaCell-MTS ընկերությունը 2013 թվականին մոտ 70 մլն դրամ կհատկացնի Synopsys Armenia ընկերության հետ համատեղ ՏՀՏ ոլորտի զարգացման ծրագրերի իրագործմանը, հինգշաբթի լրագրողներին հայտնեց VivaCell-MTS–ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«2013 թվականին մենք կշարունակենք սկսած հինգ ծրագրերի իրագործումը, համապատասխան միջոցներն արդեն հատկացվել են»,– ասաց Յիրիկյանը։

Synopsys Armenia ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանն իր հերթին նշեց, որ այդ միջոցներով կանցկացվեն Էլեկտրոնիկայի ութերորդ միջազգային օլիմպիադան և Հայաստանի ՏՀՏ ոլորտի լավագույն կառավարչի մրցույթը, կբացվի Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի երրորդ լսարանը` միկրոէլեկտրոնիկան կապի համակարգերում մասնագիտությամբ։
 
Synopsys Inc ընկերությունը հայկական շուկա է մտել 2004 թվականի հոկտեմբերին` Leda Design և Monterey Arset ընկերությունների` մեկ ընդհանուր Synopsys Armenia ԲԲԸ–ում միաձուլվելու մասին պայմանագրի ստորագրումից հետո։

ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում աշխատում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: --0--