USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

«IUNETWORKS» ընկերության տնօրենն ընտրվել է UITE–ի նոր նախագահի պաշտոնում

22.05.2015, 19:54
IUNETWORKS ընկերության տնօրեն Ալեքսանդր Եսայանն ընտրվել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) նոր նախագահի պաշտոնում։ Ընտրությունները տեղի են ունեցել ուրբաթ Աղվերանում անցկացվող Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) ամենամյա 15–րդ համագումարի ընթացքում։ Եսայանին կողմ է քվեարկել UITE–ի 36 լիիրավ անդամներից 35–ը։
«IUNETWORKS» ընկերության տնօրենն ընտրվել է UITE–ի նոր նախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. IUNETWORKS ընկերության տնօրեն Ալեքսանդր Եսայանն ընտրվել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) նոր նախագահի պաշտոնում։ Ընտրությունները տեղի են ունեցել ուրբաթ Աղվերանում անցկացվող Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) ամենամյա 15–րդ համագումարի ընթացքում։ Եսայանին կողմ է քվեարկել UITE–ի 36 լիիրավ անդամներից 35–ը։

Եսայանն այս պաշտոնում կփոխարինի Հովհաննես Ավոյանին, ով 16 տարի շարունակ ղեկավարել է միությունը։

Առաջադրված թեկնածուներն էին Instigate ընկերության համահիմնադիր և «Նաիրի» ՏՏ կոնսորցիումի համահիմնադիր Վահագն Պողոսյանն ու «Մակադամիան» ՓԲԸ–ի տնօրեն Սոֆի Մեհրաբյանը, որոնք ինքնաբացարկ  տվեցին;

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) հիմնադրվել է 2000 թ.–ին` այդ ոլորտում գործող ընկերությունների տնտեսական շահերի պաշտպանելու, բիզնեսի զարգացումը խթանելու, ՏՏ–ոլորտի հետազոտությունները խրախուսելու նպատակով։

IUNETWORKS–ը հիմնադրվել է 2008 թ.–ին։ Ընկերությունը հեռահաղորդակցական սարքավորումներ է մատակարարում հասարակական հեռուստահաղորդակցական օպերատորներին, պետական և կորպորատիվ հաճախորդներին։ –0–