http://telecom.arka.am/ru/ ; հեռահաղորդակցային պորտալը՝ հղում անելով UITE-ի մամուլի ծառայությանը։" />
USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ԻՏՁՄ-ն կօգնի սիրիահայերին աշխատանքի տեղավորվել Հայաստանի ՏՏ ընկերություններում

18.07.2012, 16:01
Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) մտադիր է աջակցել սիրիահայերին աշխատանքի տեղավորվել բարձր և տեղեկատվական-հեռահաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտներում գործող ընկերություններում, հաղորդում է http://telecom.arka.am/ru/ ; հեռահաղորդակցային պորտալը՝ հղում անելով UITE-ի մամուլի ծառայությանը։
ԻՏՁՄ-ն կօգնի սիրիահայերին աշխատանքի տեղավորվել Հայաստանի ՏՏ ընկերություններում
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) մտադիր է աջակցել սիրիահայերին աշխատանքի տեղավորվել բարձր և տեղեկատվական-հեռահաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտներում գործող ընկերություններում, հաղորդում UITE-ի մամուլի ծառայությունը։

Ընկերությունում մտահոգություն են արտահայտել Սիրիայի քաղաքական ճգնաժամի կապակցությամբ, որի հետևանքով կարող է վտանգի առաջ կանգնել այդ երկրի վաթսունհազարանոց հայկական համայնքը։

«Հաշվի առնելով, որ սիրիահայերի թվում կան ինժեներներ, բարձր ու տեղեկատվական-հեռահաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտների մասնագետներ, ովքեր ներկայում, հնարավոր է, ցանկություն հայտնեն աշխատել պատմական հայրենիքում, Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունն իր պատրաստակամությունն է հայտնում իրազեկել հայաստանյան շուրջ 350 ՏՀՏ և 50 ԲՏ ընկերություններին նշված մասնագետների մասին և աջակցել նրանց աշխատանքի ընդունման հարցում»,- նշեցին մամուլի ծառայությունից։

Նույն խնդրով միությունը դիմել է նաև ՀՀ սփյուռքի և արտաքին գործերի նախարարություններ` խնդրելով ՀՀ դեսպանատան, եկեղեցական կառույցների և սիրիահայ համայնքի համապատասխան մարմինների միջոցով տեղեկացնել սիրիահայերի շրջանում ՏՀՏ և ԲՏ ոլորտի մասնագետներին պատմական հայրենիքում աշխատելու առաջարկի մասին:

ՏՀՏ և ԲՏ սիրիահայ մասնագետները, որոնք ցանկություն կհայտնեն աշխատել հայաստանյան ընկերություններում, կարող են իրենց տվյալներն ուղարկել info@uite.org էլեկտրոնային փոստին:

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը հիմնադրվել է 2000թ` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով: -0-