USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Իր պարտականություններն Անդրեյ Պյատախինը կստանձնի 2013 թվականի հունիսից

08.05.2013, 12:23
«ՎիմպելԿոմ» ընկերությունների խումբը` ի դեմս իր «ԱՊՀ» բիզնես միավորի, հայտարարում է, որ «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մասը կազմող «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվել է Անդրեյ Պյատախինը: Իր պարտականություններն Անդրեյ Պյատախինը կստանձնի 2013 թվականի հունիս ամսից, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Իր պարտականություններն Անդրեյ Պյատախինը կստանձնի 2013 թվականի հունիսից

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. «ՎիմպելԿոմ» ընկերությունների խումբը` ի դեմս իր «ԱՊՀ» բիզնես միավորի, հայտարարում է, որ «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մասը կազմող «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվել է Անդրեյ Պյատախինը: Իր պարտականություններն Անդրեյ Պյատախինը կստանձնի 2013 թվականի հունիս ամսից, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Մենք ուրախ ենք, որ Անդրեյը որոշում ընդունեց գլխավորել «ՎիմպելԿոմ»-ի դուստր ձեռնարկությունը  Հայաստանում: Մեր ընկերությունում նա 12 տարի շարունակ աշխատել է տարբեր պաշտոններում, և նրա ղեկավարած բոլոր  ուղղություններում մեծ հաջողություններ են գրանցվել: Համոզված եմ, որ  «ԱրմենՏել»  ընկերության թիմում նման լուրջ համալրումը կօգնի տեղական բիզնեսին բարելավել իր դիրքերը»,– մեկնաբանելով նշանակումն` ասել է «ՎիմպելԿոմ Լտդ.» ընկերության ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Դմիտրի Կռոմսկին։

Անդրեյ Պյատախինը նշել է, որ «ՎիմպելԿոմ» ընկերությունը յուրահատուկ է այնքանով, որ  յուրաքանչյուր աշխատակցի ընձեռում է զարգացման և աճի հնարավորություն, ինչպես նաև թույլ է տալիս աշխատել տարբեր երկրների շուկաներում:

«Հայաստանում գործի անցնելն ինձ համար կարևոր փուլ է իմ աշխատանքային կարիերայում և նոր փորձ ձեռք բերելու հնարավորություն: Իմ հերթին ես «ԱրմենՏել» ընկերությունում կներդնեմ  երկար տարիների ընթացքում կուտակած փորձը, ներկայումս արդի նորարարական լուծումներ, ինչպես նաև կփորձեմ առավելագույն ուշադրության արժանացնել ընկերության բաժանորդների սպասարկման որակը»,– ասել է նա։

2013 թ. հունվարից «ԱրմեՏել» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր  ընկերության ֆինանսական տնօրեն Կարեն Շախնազարյանը

Անդրեյը ծնվել է 1975թ. սեպտեմբերի 5-ին Լիպեցկում: 1997թ. ավարտել է Լիպեցկի պետական տեխնիկական համալսարանը:  2006 թվականին  պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա «Էկոլոգիա-տնտեսական մեթոդներով մետաղագործական հիմնարկությունների արտադրանքի առաքման արդյունավետության բարձրացման ուղղված» թեմայով: 2007թ. մենեջմենթ մասնագիտությամբ ստացել է բիզնեսի կառավարման մագիստրոսի (MBA) աստիճան Ամերիկյան համալսարանից:

Հեռահաղորդակցության ոլորտում Անդրեյի մասնագիտական ուղին սկսել է 1996 թվականից: 4 տարվա ընթացքում նա անցել է մարքեթինգի բաժնի մասնագետից մինչև  Լիպեցկի մասնաճյուղի «Չեռնոզոմեեի բջջային կապի» (ТМ «Сотел») փոխտնօրենի  ուղին:


2001 թվականին Անդրեյը աշխատանքի է անցել «ՎիմպելԿոմ»-ում` որպես Լիպեցկի մասնաճյուղի կոմերցիոն տնօրեն, իսկ 2004 թվականից սկսել է աշխատել  Ուրալի շրջանի կոմերցիոն տնօրենի պաշտոնում: 2005 թվականին Անդրեյն արժանացել է «Ադամանդե մեղու»` «ՎիմպելԿոմ»-ի բարձրագույն կորպորատիվ պարգևին: 2006 թվականից Անդրեյը պատասխանատու էր Մոսկովյան տարածաշրջանի, իսկ այնուհետև ողջ բիզնես միավորի կորպորատիվ վաճառքների համար: «ՎիմպելԿոմ»-ի և «Գոլդեն Տելեկոմ»-ի միավորումից հետո, Անդրեյը նշանակվել է Ռուսաստանի շրջաններում կորպորատիվ բիզնեսի զարգացման գծով տնօրեն: 2009 թվականից ղեկավարում է Beeline Վրաստանում, իսկ 2011 թվականից ի վեր նշանակվել է մոսկովյան տարածաշրջանի փոխնախագահի և տարածաշրջանային տնօրենի պաշտոնում:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմը» հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,  այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ։ -0-