USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Մշակողներ. «iPhone–ի Tor–բրաուզերը կեղծ և վնասակար հավելված է»

21.03.2014, 12:52
Tor անանուն ցանցի ստեղծողներն ընդհանուր ոչինչ չունեն  Apple App Store–ում տեղադրված Tor Browser բջջային բրաուզերի հետ, որն անընդհատ պտտվող գովազդ է պարունակում և հետևում է բջջային սարքի տիրոջը, հաղորդում է cnews.ru–ն։
Մշակողներ. «iPhone–ի Tor–բրաուզերը կեղծ և վնասակար հավելված է»
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Tor անանուն ցանցի ստեղծողներն ընդհանուր ոչինչ չունեն  Apple App Store–ում տեղադրված Tor Browser բջջային բրաուզերի հետ, որն անընդհատ պտտվող գովազդ է պարունակում և հետևում է բջջային սարքի տիրոջը, հաղորդում է cnews.ru–ն։

Սակայն այս բոլոր փաստերը բավարար չեն, որ Apple–ը ծրագիրը հեռացնի պաշտոնական կատալոգից, գրում է Ars Technica–ն։

App Store–ի բնութագրության համաձայն,  Tor Browser–ը կոդավորում է ինտերնետ–տրաֆիկը և այնուհետև այն ուղղում մի շարք հանգույցների շարքով պատահական երթուղիով, ինչն անհնարին է դարձնում օգտագործողի գտնվելու վայրին հետևելը։

Հենց այսպես է աշխատում Tor ցանցը, որն ի սկզբանե ստեղծվել է ռազմական նպատակների համար, բայց հետագայում բաց նախագիծ է դարձել։ Անանուն և ինտերնետ–միացման գաղտնալսումից պաշտպանված հնարավորությունների շնորհիվ, Tor տեխնոլոգիայի հիման վրա ստեղծվել է, այսպես կոչված, «գաղտնի ինտերնետ», որը կազմված է կայքերից, որոնց դիմելու համար օգտագործվում է .onion կեղծ դոմենը։ -0