iPhone 8-ն օժտված կլինի հեղափոխական հնարավորությամբ
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Շուտով կորցրած կամ գողացված iPhone-ը փնտրելը շատ ավելի հեշտ կդառնա, քամ այժմ` շնորհիվ նոր արտոնագրի, որ ստացել է Apple ընկերությունը` ԱՄՆ արտոնագրերի և ապրանքանիշերի վարչությունից:
Ինչպես հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան», խոսքը «գտնել iPhone»-ը ծառայության աշխատանքի նոր սկզբունքի մասին է:
Արտոնագրի հայտի տեքստի համաձայն, սմարթֆոնների տերերը կարող են տեղեկատվություն ստանալ իրենց հեռախոսների գտնվելու վայրի մասին նույնիսկ այն դեպքում, եթե սարքը մտադրված անջատվել է գողի կողմից: iPhone-ի մարտկոցը, Apple-ի ինժեներների մտահաղացման համաձայն, կպահպանի լիցքավորման որոշակի տոկոս, որպեսզի ժամանակ առ ժամանակ կարողանա միանալ սերվերներին և տեղեկատվություն հաղորդել գտնվելու վայրի մասին:
Ներկայում չարագործներին, ովքեր հայթայթում են Apple-ի հեռախոսներ, բավական է անջատել սարքը և հանել SIM քարտը, որպեսզի տերը չկարողանա գտնել այն: Եթե նոր արտոնագիրն իրականացվի, ապա նույնիսկ նման միջոցը անիմաստ կդառնա. գողերը ստիպված կլինեն քանդել սարքը` մարտկոցն անջատելու համար:
Ինչպես հաղորդում է Cult of Mac-ը, նորարարությունը կարող է հայտնվել արդեն հաջորդ տարում` iPhone-ի 8-րդ մոդելում: -0-