USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+28

Ինտերնետի մատչելի տարիֆիկացմամբ հատուկ սակագնային փաթեթ Հայաստանում քաղցկեղով պացիենտների համար

14.08.2020, 14:50
Հայաստանում Beeline-ը ՀԵՆԱՐԱՆ բարեգործական հիմնադրամի հետ միասին մշակել է հատուկ սակագնային փաթեթ, որից կարող են օգտվել քաղցկեղ ունեցող մարդիկ
Ինտերնետի մատչելի տարիֆիկացմամբ հատուկ սակագնային փաթեթ Հայաստանում քաղցկեղով պացիենտների համար

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հավատարիմ լինելով իր հաճախորդամետ քաղաքականությանը և Հայաստանում որակյալ կապը հնարավորինս մատչելի դարձնելու առաքելությանը` Հայաստանում Beeline-ը ՀԵՆԱՐԱՆ բարեգործական հիմնադրամի հետ միասին մշակել է մատչելի ինտերնետ և զանգեր տրամադրող հատուկ սակագնային փաթեթ, որից կարող են օգտվել քաղցկեղ ունեցող մարդիկ: 

Հատուկ սակագնային փաթեթով նախատեսվում է լայն տարածված 6 բջջային հավելվածների՝Facebook, Messenger, WhatsApp, Zoom՝մինչև հոկտեմբերի 31-ը, Zangi, Telegramանսահմանափակ օգտագործում, առանց ինտերնետի տարիֆիկացման, ինչպես նաև՝ առողջապահության ոլորտի հետ կապված մի շարք կայքերից անսահմանափակ՝ առանց ինտերնետի տարիֆիկացման օգտվելու հնարավորություն՝ www.henaran-fund.org, www.bridgeofhealth.org, www.cityofsmile.org, www.oncology.am, www.breast.am, www.cancer.am, www.blood.am, www.apoa.am

Փաթեթի ամսավճարը կազմում է 1500 դրամև ներառում է ոչ միայն մատչելի ինտերնետ և մի շարք սոցցանցերից անվճար օգտվելու հնարավորություն, այլև տրամադրում է խոսելու ներցանցային րոպեներ, SMS-ներ և լրացուցիչ 3GB ինտերնետի ծավալ։ Առաջարկըհասանելիէմիայննորբաժանորդներին և գործում է միայն կանխավճարային տարբերակով, փաթեթի սակագներն ու պայմանները վավեր են միայն ՀՀ տարածքի համար։ 

Հատուկ սակագնային փաթեթի նպատակը քաղցկեղի և Հայաստանում դրա ախտորոշման և բուժման մասին բազմակողմանի, հանրամատչելի և վստահելի հայալեզու առկա տեղեկատվությունը պացիենտներինհասանելի դարձնելն է։ Ինտերնետի լայն հասանելիությունը և այս փաթեթի ֆինանսական մատչելիությունը թույլ կտա քաղցկեղով պացիենտներին, հատկապես մարզերում, հնարավորինս տեղեկացված և իրազեկված լինել Հայաստանում քաղցկեղի ախտորոշման և բուժման առանձնահատկությունների ու հնարավորությունների մասին։ 

«Մեր կորպորատիվ հաճախորդները լավ գիտեն, որ միշտ կստանան իրենց կարիքներին հարմարեցված որակյալ և մատչելի ծառայություններ, մեր փաթեթները մաքսիմալ ճկուն են, իսկ պայմանները՝խիստ հաճախորդամետ: Իսկ այս դեպքում մենք լուծում ենք ոչ միայն կորպորատիվ հաճախորդի խնդիրը, այլև օգնում ենք մարդկանց հիվանդության դեմ պայքարում, հնարավորություն ենք տալիս միշտ կապի մեջ մնալ և լինել զինված գիտելիքներով», - նշեց Հանաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Հատուկ սակագնային փաթեթի միակ թիրախային խումբը քաղցկեղով պացիենտներն են, որոնց ախտորոշումը տեղի է ունեցել վերջին 24 ամիսների ընթացքում։ 24 ամսվա ժամկետը հաշվարկվում է ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամին հայտադիմում ներկայացնելու օրվա դրությամբ։ Անչափահաս շահառուների դեպքում հատուկ սակագնային փաթեթը կարող է գնվել ծնողի/խնամակալի անունով՝ երեխայի ախտորոշման փաստաթղթերի հիման վրա։ 

Դիմելու համարանհրաժեշտ է ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամի info@henaran-fund.org էլ․հասցեին ուղարկել հայտադիմում՝ կցելով պացիենտի անձնագրի պատճեն՝ լուսանկարի և գրանցման էջերով, ՀԾՀ-ն (հանրային ծառայությունների համարանիշ) և վերջին էպիկրիզը։ Եթե պացիենտն անչափահաս է, ապա անհրաժեշտ է կցել երեխայի և նրա ծնողի/խնամակալի անձնագրերի պատճեները՝ լուսանկարի և գրանցման էջերով, ՀԾՀ-ները և վերջին էպիկրիզը։ Հայտադիմումը մշակելուց հետո ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամը շահառուին կտրամադրի համապատասխան վկայական։ Հարցերի դեպքում զանգահարել ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամ՝ 091-095513 հեռախոսահամարով։ 

Հատուկ սակագնային փաթեթը ձեռք բերելու համար շահառուները Beeline-ի սպասարկման գրասենյակներում կամ առցանց ներկայացնելու են ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամի կողմից տրամադրած վկայականը: Միանալու համար անհրաժեշտ է դիմել Beeline՝ զանգահարելով 010-700-700հեռախոսահամարին կամ գրել Ֆեյսբուքյան էջերից որևէ մեկին՝ Beeline Armenia կամ Beeline Business՝ ներկայացնելով ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամի կողմից տրամադրած վկայականը։ Beeline-ի աշխատակիցները կընդունեն հայտը և կապ կհաստատե նբաժանորդի հետ հատուկ սակագնային փաթեթի վաճառքի վերաբերյալ։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։–0–