USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 3, կիրակի
եղանակը
Երևանում
+15

«ԱրմենՏելը» նվազեցնում է ինտերնետի գները բջջային ցանցի բաժանորդների համար

10.04.2012, 17:04
«ԱրմենՏել»  ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) երեքշաբթի հայտարարել է ինտերնետի գնի իջեցման մասին`  բջջային ցանցի բաժանորդների համար ներդնելով «Ինտերնետ փաթեթներ» նոր ծառայությունը:

«ԱրմենՏելը» նվազեցնում է ինտերնետի  գները  բջջային ցանցի բաժանորդների համար

ԵՐԵՎԱՆ, 10  ապրիլի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել»  ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) երեքշաբթի հայտարարել է ինտերնետի գնի իջեցման մասին`  բջջային ցանցի բաժանորդների համար ներդնելով «Ինտերնետ փաթեթներ» նոր ծառայությունը:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից, «Ինտերնետ փաթեթներ» ծառայությունը հնարավորություն է ընձեռում Beeline բջջային ցանցի բաժանորդներին ուղարկել և ստանալ ինտերնետ տրաֆիկի որոշակի քանակություն` վճարելով ֆիքսված գումար:

Այսպես, 10ՄԲ  ծավալով «Մինի  ինտերնետ փաթեթի արժեքը 200 դրամ է, իսկ «Միդի», «Մաքսի» և «Սուպեր Մաքսի» փաթեթները, որոնք ներառում են 50ՄԲ, 100ՄԲ և 300ՄԲ՝ համապատասխանաբար արժեն 600 դրամ, 900 դրամ և 1500 դրամ:

«Հայաստանում  օրեցօր աճում է սմարթֆոներից և զանազան ինտերնետ ծրագրերով աշխատող բջջային հեռախոսներից օգտվողների թիվը: Նոր տեխնոլոգիաների առավելություններն ակնհայտ են, իսկ «ԱրմենՏել» ընկերությունը հեռու չի մնում բջջային կապի  ոլորտի նոր զարգացումներից: Այսուհետ մեր բաժանորդները, կախված իրենց կողմից օգտագործաված տրաֆիկից, կարող են միանալ այս կամ այն փաթեթին և օգտագործել իրենց հեռախոսի հնարավորությունները`չհաշվելով մեգաբայթերն ու չմտածելով հավելյալ վճարումների մասին», - մամուլի ծառայությունում մեջբերեցին  «ԱրմենՏել»   ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյին:

Կանխավճարային համակարգի  բաժանորդներին փաթեթները տրամադրվում են 30 օր ժամկետով՝ սկսած ակտիվացման օրվանից: Ինտերնետ-փաթեթի գործողության ժամկետում նոր փաթեթ միացնելու դեպքում, նոր փաթեթի ՄԲ-երը ավելանում են դեռևս չսպառված ՄԲ-երին, իսկ գործողության ժամկետը սահմանվում է 30 օր նոր փաթեթի միացման պահից:

Այս ծառայությունից կարող են օգտվել թե կանխավճարային, թե հետվճարային համակարգի բաժանորդները:

 

«ԱրմենՏել» ՓԲԸ- ն «Վիմպելկոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է  (Beeline ապրանքանիշ): 2007 թվականի ապրիլից: «ԱրմենՏելի» 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը, որը մատուցում է ձայնային կապի և տվյալներիփոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակում, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ: -0-