Windows–պլանշետների մատակարարումներն ավելացել են ավելի քան 6 անգամ
06.08.2013,
15:21
2013 թվականի երկրորդ եռամսյակում Apple–ի բաժնեմասը պլանշետների համաշխարհային շուկայում կրճատվել է գրեթե կրկնակի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 60.3 տոկոսից մինչև 32.4 տոկոս, գրում է Cnews–ը։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /ԱՌԿԱ/. 2013 թվականի երկրորդ եռամսյակում Apple–ի բաժնեմասը պլանշետների համաշխարհային շուկայում կրճատվել է գրեթե կրկնակի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 60.3 տոկոսից մինչև 32.4 տոկոս, գրում է Cnews–ը։
Եռամսյա ժամանակահատվածում ընկերությունն իրացման ուղիներ է ուղարկել 14.6 մլն iPad պլանշետ, ասվում է IDC–ի հաշվետվությունում։ Ավելի վաղ նման արդյունքներ է ներկայացրել Strategy Analytics ընկերությունը։
IDC–ի տվյալներով, առավել շոշափելի աճի է հասել չինական Lenovo–ն` այս տարվա երկրորդ եռամսյակում վենդորի մատակարարումներն ավելացել են 313.9 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` մինչև 1.5 մլն սարք։
Samsung–ի մատակարարումներն աճել են 277 տոկոսով` մինչև 8.1 մլն միավոր։ Ընկերությունը գլոբալ շուկայում զբաղեցնում է երկրորդ տեղն Apple–ից հետո կրկնակի տարբերությամբ։
Հարկ է նշել, որ թոփ–հնգյակի բոլոր մասնակիցները, բացառությամբ Apple–ի, մատակարարումների աճի եռանիշ տեմպեր են ցուցադրել` Acer–ը ծավալներն ավելացրել է 247,9%–ով, իսկ Asustek–ը`120,3%–ով։
Ընդհանուր առմամբ, քանակական արտահայտմամբ շուկան աճել է 59,6%–ով` մինչև 45,1 մլն պլանշետ` 2012 թվականի նույն ժամանակահատվածի 28.3 մլն սարքերի համեմատ։ -0-