IN@Voice բիլինգային համակարգը բավարարում է նոր պրոդուկտների գործարկման և կապի օպերատորների թվային ինքնավարության ապահովման պահանջը

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի․/ԱՌԿԱ/․ «Bercut–ի գլխավոր խնդիրն է աջակցել կապի օպերատորների բիզնեսի արդյունավետությանը նորարարությունների սրընթաց զարգացման և բաժանորդների համար լուրջ մրցակցության գործընթացում։ Վենդորի գոյության ընթացքում, իսկ դա հեռահաղորդակցության ոլորտում մշակումների և փորձաքննության ավելի քան 28 տարին է, մեզ հաջողվել է ստեղծել ունիվերսալ լուծում, որն ի վիճակի է բավարարել հռահաղորդակցական ոլորտի գրեթե յուրաքանչյուր ներկայացուցչի պահանջները ծառայությունների սակագների և նոր պահանջված պրոդուկտների գործարկման մաաով ։ Խոսքը մեր ֆլագմանյան լուծման՝ IN@Voice կոնվերգենտային բիլինգային համակարգի՝ Bercut–ի BSS–ի համակարգի մասին է»։
Հարցազրույց Bercut–ի Convergent BSS պրոդուկտի փորձագետ Դանիիլ Ֆեդոտովի հետ։
Դանիիլ, պատմեք, թե այսօր ո՞ր հաճախորդների, խնդիրների և նախագծերի վրա է կենտրոնանում Bercut–ը, եթե խոսում ենք հեռահաղորդակցական ոլորտի մասին։
Մենք հաջողությամբ աշխատում ենք տարբեր մակարդակի օպերատորների հետ՝ փոքրից (Tier 4) մինչև առաջատարներ Tier2-ից կամ Tier1–ից։ Դրանք կարող են լինել բջջային, կոնվերգենտ կամ լայնաշերտ հասանելիության օպերատորներ, որոնց բազան կազմում է 15 հազար և մինչև 50 միլիոն բաժանորդ: Bercut-ը անհատական մոտեցում է ցուցաբերում առանձին բիզնեսի կարիքներին և առաջարկում լուծումներ, որոնք լավագույնս համապատասխանում են նրանց մասշտաբներին, ակնկալիքներին և խնդիրներին։
Իր գոյության ընթացքում Bercut-ը համագործակցել է հեռահաղորդակցության ոլորտի մեծ թվով դերակատարների հետ։ Այսօր մենք շարունակում ենք զարգացնել հարաբերությունները և մեծացնել մեր միջազգային ընդլայնումը: Օրինակ, ԱՊՀ-ում մեզ հետ համագործակցում են օպերատորներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Թուրքմենստանից, Տաջիկստանից և շատ այլ երկրներից։ Bercut-ի պրոդուկտները պահանջված են ոչ միայն իրենց լայն ֆունկցիոնալության շնորհիվ, այլ նաև այն պատճառով, որ դրանք կազմակերպություններին ապահովում են թվային անկախությամբ։
Դուք նշեցիք, որ յուրաքանչյուր հաճախորդի խնդիրներին ցուցաբերում եք անհատական մոտեցում։ Ինչպե՞ս է կոնկրետ արտահայտվում նման մոտեցումը։
Ինչպես շատ ժամանակակից վենդորներ, մենք հավատարիմ ենք Сatalog Driven մոտեցմանը: Դա թույլ է տալիս միավորել և ստանդարտացնել մեր համակարգերի հետ օգտատերերի աշխատանքի գործընթացը: Այնուամենայնիվ, միայն Bercut-ն է առաջարկում առաքման մոդելների, պայմանների և հաճախորդին մատակարարվող պրոդուկտների կատալոգի ձևաչափի անհատական ընտրության փոփոխություն՝ կախված ֆինանսական հնարավորություններից և կարիքներից: Մեր տեսլականի էությունն է կենտրոնանալ յուրաքանչյուր կազմակերպության անհատական կարիքների վրա ռազմավարության և ռեսուրսների արդյունավետ օգտագործման առումով: Մենք կարծում ենք, որ սա մեր առանցքային առավելություններից է։
Նախագծեր գործարկելիս մենք խորապես ուսումնասիրում ենք օպերատորի բիզնեսը և նրա կարիքները։ Այս վերլուծության հիման վրա առաջարկում ենք լուծման մատակարարման օպտիմալ մոդել՝ բիզնես գործընթացների նվազագույն վերակառուցմամբ, աշխատուժի ծախսերի ներդրմամբ և շուկա դուրս գալու հնարավոր ամենաարագ ժամանակով:
Bercut-ին հաջողվում է տարեցտարի կրճատել շուկա դուրս գալու ժամանակը: 2024 թվականի առաջին եռամսյակի դրությամբ բիզնես գաղափարից մինչև պրոդուկտն օգտատիրոջը տրամադրելու ճանապարհի միջին ցուցանիշն ընդամենը 3,5 ամիս էր։ |
Մեր ՏՏ արտադրանքի բարձր արդյունավետության մասին է վկայում ամենաերկարաժամկետ գործընկերություններից մեկի և Bercut-ի խոշորագույն հաճախորդներից մեկի հաջողությունը: Տարածաշրջանային փոքր դերակատարից դաշնային Big Four օպերատորի մակարդակի հասնելու ճանապարհին, ավելի քան քսան տարի, Bercut –ի լուծումներն ապահովում էին զարգացման նոր տեխնոլոգիական փուլ: Վերջնական օգտատերերի համար նախատեսված եզակի պրոդուկտները, որոնք ստեղծված են IN@Voice կոնվերգենտային բիլինգային համակարգի հիման վրա, այսօր թույլ են տալիս գործընկերոջը հեռահաղորդակցության շուկայում դիրքավորվել որպես միտումներ սահմանող: Օպերատորն առաջինն է ստեղծում և գործարկում նորարարական առաջարկներ՝ մրցակիցների շրջանում հաջողությամբ պահպանելով գին–որակ լավագույն հարաբերակցությունն իր բաժանորդների համար: Նրա ցանցում արդեն գործարկվել են 20-ից ավելի MVNO-ներ, որոնց տարիֆիկացմանն ու սպասարկմանը մասնակցում են նաև Bercut–ի ՏՏ պրոդուկտները։ Մենք հպարտ ենք այս հաջողության մեջ մեր ներդրմամբ և մեր գործընկերոջ ձեռքբերումներն ընկալում ենք որպես անձնական:
Որո՞նք են առանցքային առավելություններն օպերատորների համար, երբ նրանք օգտագործում են IN@Voice կոնվերգենտային բիլինգային համակարգերը։
Bercut-ի BSS լուծումը կարող է վստահորեն դասակարգվել պրոդուկտների շարքին, որոնք ապահովում են 100% կոնվերգենտություն։ Պրոդուկտը կարողանում է սակագնայնացնել ցանկացած տեսակի միավոր (տրաֆիկ, ծառայություններ, ապրանքներ), որոնք կարելի է հաշվարկել: Դա թույլ է տալիս մեկ փաթեթում համատեղել ոչ միայն բաժանորդների համար կապի ծառայությունները, այլև կառուցել ամբողջ թվային էկոհամակարգեր, բաժանորդներին առաջարկել ծառայությունների բացառիկ փաթեթ՝ հարմարեցված նրանց կարիքներին: Մեկ կոնվերգենտային լուծման մեջ կարելի է ավելացնել ինչպես հեռահաղորդակցական ծառայությունները, այնպես էլ հարակից ընկերությունների առաջարկները:
Նման նախագծի իրականացման օրինակ է Bercut-ի հաճախորդներից մեկի կողմից իրականացված բազմաբաժանորդագրությունը: Այն բաժանորդին հնարավորություն է տալիս ինքնուրույն հավաքել անհրաժեշտ հավաքածուն օպերատորի առաջարկած ծառայություններից։ Այն կարող է ներառել ծառայության մատակարարի և նրա գործընկերների ամենատարբեր պրոդուկտները։ Այդ պրոդուկտի և դրա նմանակների հիմնական տարբերությունն այն է, որ բաժանորդագրությունից կարող են օգտվել նաև շուկայի այլ դերակատարների բաժանորդները: Օրինակ, օպերատորը մրցակցի կապի ծառայություններից օգտվող բաժանորդին կարող է առաջարկել իրենից գնել առցանց կինոթատրոնի կամ երաժշտական ծառայության պրեմիում բաժանորդագրություն: Ըստ էության, սա մի ամբողջ մարքեթփլեյս է՝ գործընկերների և օպերատորների ծառայությունների և բաժանորդների համար հասանելիության հավաքածուով, անկախ նրանից, թե որ ցանցում են նրանք գրանցված:
Նման սցենարի իրականացման համար IN@Voice–ում նախատեսված է ֆունկցիոնալ, որը թույլ է տալիս իդենտիֆիկացնել բաժանորդներին ոչ միայն համընդհանուր պարտադիր պարամետրերով՝ կապ կոնկրետ SIM քարտին կամ IP հասցեին, այլև ցանկացած ուրիշ հատկանիշներով, ինչպիսիք են անունը, ազգանունը, հայրանունը, մուտքանունը և այլն։ Միևնույն ժամանակ, բաժանորդն ինքն է ընտրում, թե որ ծառայությունների դիմաց և երբ է նախընտրում վճարել՝ կանխավճարային, հետվճարային կամ հիբրիդային ձևաչափով, որը միավորում է այս բոլոր մոդելները։
Ի դեպ, բազմաբաժանորդագրությունը, որը հասանելի է նաև կապի այլ օպերատորների օգտատերերին, Bercut-ի մասնակցությամբ հեռահաղորդակցության շուկայի առաջին բեկումնային նախագիծը չէ: Ավելի վաղ IN@Voice բիլինգային համակարգի հիման վրա իրականացվել էր «Բորսա» պրոդուկտը՝ առցանց հարթակը, որտեղ բաժանորդները կարող են գնել և վաճառել չօգտագործված տրաֆիկը, ինչպես նաև այն փոխանակել օպերատորի և նրա գործընկերների լրացուցիչ ծառայությունների հետ: «Բորսա» ՏՏ պրոդուկտի հիման վրա գործարկված պրոդուկտը Bercut-ի գործընկերոջը բերեց երկրում առաջին օպերատորի կարգավիճակ, որը փոխեց տրաֆիկի ընկալումը հօգուտ այն բանի, որ այն կարելի է օգտագործել որպես ոչ դրամական ռեսուրս։
Ավելի վաղ ձեր հարցազրույցներում նշել էիք, որ հաճախորդների 100%-ը հարմարեցնում է բիզնես գործընթացները ձեր լուծումներում: Ի՞նչ է դա նշանակում, կարո՞ղ են օպերատորները պրոդուկտներ գործարկել առանց ձեր մասնակցության:
Հարթակային մոտեցումը, ունիվերսալ մեխանիկան և դրանց ստեղծման փուլում ՏՏ համակարգերում ներկառուցված անհատականացման կետերը հետագայում ընձեռում են նոր պրոդուկտ մշակելու հնարավորություն՝ փոփոխություններ կատարելով կարգավորումների մակարդակում, այսինքն՝ բացառելով ավանդական կոդավորման օգտագործման անհրաժեշտությունը։ Նման նախագծերի մասնաբաժինը մեր հաճախորդների շրջանում աճում է։ Դա թույլ է տալիս օպերատորին կախվածություն չունենալ ՏՏ լուծումների մատակարարից և ինքնուրույն լուծել բիզնես խնդիրների մեծ մասը՝ առանց այս գործընթացին վենդորի ներգրավման: Օրինակ, ԱՊՀ երկրներից մեկի առաջատար օպերատորը, հիմնվելով LTE ցանցի և Bercut-ի բիլինգային լուծման վրա, գործարկել է ծառայություններ, որոնք աջակցում են 5G NSA-ին և շուկայում գործարկել է երկրի առաջին 5G MVNO-ն: Ընկերությունը դարձել է առաջատար այս տեխնոլոգիայի օգտագործման հարցում՝ չներգրավելով Bercut-ին համակարգի փոփոխություններում: Նման նախագծերն ուղղակիորեն հաստատում են մեր բիլինգային լուծման բազմաֆունկցիոնալությունն ու ճկունությունը:
Եթե դուք նման թվային անկախություն եք ապահովում օպերատորի համար, ինչպե՞ս եք երկարաժամկետ հարաբերություններ պահպանում ձեր գործընկերների հետ:
Մենք միշտ բաց ենք և կանոնավոր փոխգործակցություն ենք պահպանում Bercut համակարգերի յուրաքանչյուր օգտագործողի հետ: Տարին մի քանի անգամ սեմինարներ ենք անցկացնում գործընկերների համար, այդ թվում՝ նրանց նախաձեռնությամբ: Հետադարձ կապի հիման վրա Bercut-ը ձևավորում է արտադրանքի զարգացման ճանապարհային քարտեզ, որը հաշվի է առնում գործընկերոջ կարիքները, պլանի հորիզոնները և խնդիրները: Նման մոտեցումը թույլ է տալիս Bercut-ին կարճ ժամանակում մատակարարել բիզնեսին համապատասխան թողարկումներ՝ ապահովելով արդիականությունը: Մեր հաճախորդների համար նախատեսված հանդիպումները հնարավորություն են տալիս բարձրաձայնել գաղափարները, գնահատել հնարավորությունները, իրականացման ժամկետները, ինչպես նաև ստանալ նոր պատկերացումներ կամ լավագույն փորձ վենդորից։
Լինելով սերտ համագործակցության մեջ օպերատորի հետ՝ մենք մշտապես ստուգում ենք նրա կարիքներն ու ռազմավարությունը, խորանում ենք կոնկրետ բիզնեսի և ՏՏ լանդշաֆտի առանձնահատկությունների մեջ, օգնում ենք օպերատորին հասկանալ, թե ինչ և ինչպես կարելի է իրականացնել: Bercut-ն անհատույց կիսվում է իր գաղափարներով և փորձով: Դա թույլ է տալիս ստեղծել վստահելի հարաբերություններ, նպաստում է ավելի խորը փոխըմբռնմանը կողմերի միջև:
Ամենակարևորը, թերևս, այն է, որ Bercut-ը բացառություններ չի անում ավելի փոքր կամ պակաս շահութաբեր օպերատորների համար: Հավասար պայմանները հասանելի են բացարձակապես բոլորին։ Հաճախորդների հետ առևտրային հարաբերություններում մենք դրսևորում ենք նույն ճկունությունն ու լոյալությունը, որը բնորոշ է Bercut-ի առաջատար պրոդուկտին՝ IN@Voice-ին: Չնայած բարձր տուրբուլենտությանը, Bercut-ի առաջնահերթությունն է մնում սեփական հաճախորդների բիզնեսի պահպանման և զարգացման խնդիրը: