USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

VimpelCom Opera Mini հատուկ վեբ-բրաուզերը կգործարկվի Հայաստանում

18.06.2012, 19:06
Բոլոր երկրներում, որտեղ «ՎիմպելԿոմ» ընկերությունը ներկայացուցչություն ունի, ամռանը կգործարկվի VimpelCom Opera Mini հատուկ վեբ-բրաուզերը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին «ԱրմենՏել» դուստր ընկերության մամուլի ծառայությունից:
VimpelCom Opera Mini հատուկ վեբ-բրաուզերը կգործարկվի Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/.  Բոլոր երկրներում, որտեղ «ՎիմպելԿոմ» ընկերությունը ներկայացուցչություն ունի, ամռանը կգործարկվի VimpelCom Opera Mini հատուկ վեբ-բրաուզերը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին «ԱրմենՏել» դուստր ընկերության մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն, հեռահաղորդակցային ծառայությունների «ՎիմպելԿոմ Լտդ.» գլոբալ օպերատորը և Opera Software ASA  բրաուզերների մշակողը երկուշաբթի հայտարարեցին ռազմավարական գործընկերության մասին` սովորական հեռախոսների համար նախատեսված վեբ-բրաուզերի գործարկման նպատակով:

VimpelCom Opera Mini հատուկ վեբ-բրաուզերը կգործարկվի «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի ապրանքանիշներ ներկայացնող 18 երկրում՝ սկսած 2012 թվականի ամռանից: Մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎիմպելԿոմ»-ի ավելի քան 200 միլիոն հաճախորդներ տվյալների փոխանցման տեսանկյունից հզոր, արագ և արդյունավետ բջջային բրաուզերի հասանելիություն կստանան, որը հարմար է ոչ թանկարժեք բջջային հեռախոսների համար:

Մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ VimpelCom Opera Mini հատուկ բրազուզերը կթեթևացնի բաժանորդների ձայնային ծառայությունների թեստավորումը, ակտիվացումը և ինտերնետ-սերվիսների կանոնավոր օգտագործումը սեփական բջջային սարքերով: Հաճախորդները մեկ քլիքով իրենց տնային էջից կարող են կարգավորել դիտելու և հասանելիության ռեժիմ այնպիսի ինտերնետ-սերվիսներում, ինչպես Facebook-ը կամ Google որոնումը:

«Մեր հաճախորդների մեծ մասն ապրում է զարգացող տնտեսություն ունեցող երկրներում, որտեղ բջջային Ինտերնետի պահանջարկը սրընթաց աճում է` գերազանցելով սմարթֆոնների թափանցումը և 3G ցանցերի տարածումը: Մեր շուկաներում «ՎիմպելԿոմը» կլինի առաջին օպերատորը, որն առաջարկում է այս նորարարական բջջային ծառայությունը: Այն կօգնի մեր հաճախորդներին օգտվել բջջային Ինտերնետից և դրա առավելություններից»,- մամուլի ծառայությունը մեջբերում է «ՎիմպելԿոմի» կոմերցիոն գլխավոր տնօրեն Միխայիլ Գերչուկի խոսքը:

Opera Software –ի գլխավոր տնօրեն Լարս Բոյլսենն իր հերթին նշել է, որ համագործակցությունը «ՎիմպելԿոմի» հաճախորդներին թույլ կտա ավելի մեծ թվով հետաքրքիր տեղեկություն ունենալ բջջային ցանցից:

«Opera բջջային բրաուզերն արդեն սիրվել է ավելի քան 190 միլիոն օգտագործողների կողմից ողջ աշխարհում, և մենք շարունակում ենք բջջային ցանցի հասանելիության բարձրացման նոր ձևեր: Ավելի քան 200 միլիոն բաժանորդներ և օպերատորի ճանաչված ապրանքանիշներ ողջ աշխարհում «ՎիմպելԿոմին» հնարավորություն են ընձեռում իր ավանդն ունենալ ամբողջ աշխարհի վեբ-զարգացման մեջ»,- ասել է նա:

Opera Mini բրաուզերն օգտագործում է սեղմման առաջատար տեխնոլոգիա, որը փոքրացնում է վեբ-էջերը մինչև 90 տոկոս նախքան դրանց բեռնելը բջջային սարքում: Սա թույլ է տալիս հաճախորդներին զգալիորեն ընդլայնել իրենց հնարավորությունները Ցանցում բեռնվող յուրաքանչյուր մեգաբայթի հետ` միաժամանակ նվազեցնելով ծախսերը:

Ինտերնետ հասանելիության ձեռնտու արժեքին զուգահեռ VimpelCom Opera Mini բրաուզերը միտված է օգտագործողի հետ փոխազդեցությանը և գործառույթների բազմազանությանը: Բրաուզերը թույլ է տալիս միաժամանակյա աշխատանք կատարել մի քանի պատուհաններում: Տեղական լուրերը, կոնտենտը և հավելվածները հնարավոր կդառնան գլխավոր էջից կատարվող մեկ հրահանգի օգնությամբ: --0-