USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Digitec Expo իններորդ ամենամյա ցուցահանդեսը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 4-6–ը

06.03.2013, 17:18
«DigiTec Expo 2013» իններորդ ամենամյա ցուցահանդեսը կանցկացվի հոկտեմբերի 4-6–ն Էքսպո–կենտրոնում, որը գտնվում է Երևանի Մերգելյանի անվան ինստիտուտի տարածքում, չորեքշաբթի հայտարարեց Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։
Digitec Expo իններորդ ամենամյա ցուցահանդեսը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 4-6–ը
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/.  «DigiTec Expo 2013» իններորդ ամենամյա ցուցահանդեսը կանցկացվի հոկտեմբերի 4-6–ն Էքսպո–կենտրոնում, որը գտնվում է Երևանի Մերգելյանի անվան ինստիտուտի տարածքում, չորեքշաբթի հայտարարեց Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

Ըստ նրա, ակնկալվում է, որ այս տարի ցուցահանդեսին կմասնակցեն մոտ 150 հայկական և արտասահմանյան ընկերություններ` 2012 թվականի 120–ի դիմաց, որոնք երեք օրվա ընթացքում կցուցադրեն ամենավերջին նորարարական սարքեր ու համակարգեր, ճարտարագիտական և բարձր տեխնոլոգիական լուծումներ, բջջային լուծումներ, ծրագրային ապահովում։

Ակնկալվում է նաև, որ ցուցահանդեսի այցելուների թիվը կհասնի 26 հազարի` 2012 թվականի 24 հազարի դիմաց։

Digitec Expo ցուցահանդեսի հիմնական նպատակն է գործարար մթնոլորտ ձևավորել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների ու պետության, բիզնեսի և առանձին սպառողների միջև, ներկայացնել հայկական և միջազգային ՏՏ ընկերությունների վերջին ձեռքբերումները, օժանդակել ոլորտի տեղական և արտասահմանյան ընկերությունների գործարար կապերի ընդլայնմանը:

Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) հիմնվել է 2000 թվականին տվյալ բնագավառի ընկերությունների տնտեսական շահերի պաշտպանության, բիզնեսի զարգացման խթանման, ՏՏ ոլորտում հետազոտությունների խրախուսման նպատակով: Միությունում ընդգրկված են Հայաստանի բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող տասնյակ ընկերություններ: -0-