Digitec վեցերորդ գործարար–համաժողովը կկայանա Երևանում հունիսի 21-ից 22-ը
15.05.2013,
16:30
Digitec վեցերորդ գործարար–համաժողովը կկայանա Երևանում հունիսի 21-ից 22-ը, «Նովոստի» միջազգայի մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. Digitec վեցերորդ գործարար–համաժողովը կկայանա Երևանում հունիսի 21-ից 22-ը, «Նովոստի» միջազգայի մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը։
Գործարար և տեխնոլոգիական այս համաժողովը կազմակերպվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի աջակիցն է ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը:
«Երբ 2008-ին մեկնարկում էր ԴիջիԹեք բիզնես ֆորումը, տեղեկատվական տեխնոլոգիաներն այսքան տարածված չէին։ Նախկինում գործարարներին պետք է բացատրեիր, որ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը։ Հիմա արդեն բիզնես ոլորտի ներկայացուցիչները հիմնականում այս կամ այն կերպ առնչվել են տեղեկատվական տեխնոլոգիաների հետ, և ավելի իրական պատկերացում կա, թե ինչով կարող է տեխնոլոգիական ոլորտը օգնել Հայաստանի բիզնեսին։ Այս առումով, կարծում եմ, հետաքրքրությունը ֆորումի նկատմամբ բիզնես ոլորտի կողմից շատ ավելի մեծ կլինի, առավել ևս, որ մենք համագործակցում ենք ոլորտային միությունների հետ՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Առևտրաարդյունաբերական պալատի, շինարարների, դեղագործների միությունների, որոնք նոր լուծումների կարիք ունեն՝ իրենց արդյունավետությունը բարձրացնելու առումով»,- նշեց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Նրա խոսքով` միջոցառմանն արդեն իսկ մասնակցության հայտ են ներկայացրել արտասահմանյան ընկերություններ Իտալիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Սինգապուրից և ԱՄՆ-ից: Ակնկալվում է, որ այս տարի ֆորումին կմասնակցեն և իրենց տեխնոլոգիական լուծումները բիզնես համայնքին կներկայացնեն տեղական և արտասահմանյան շուրջ 60 կազմակերպություն:
Վարդանյանը նշեց, որ համաժողովի շրջանակում այս տարի կլինեն պրոբլեմային քննարկումներ, կլոր սեղաններ, որոնք կառնչվեն էլեկտրոնային առևտրին, կքննարկվի պետության դերակատարումը տեխնոլոգիաների զարգացման մեջ, մասնավորապես անդրադարձ կլինի տենդերային համակարգի բարելավմանը։ Երեք առանձին դահլիճներում կանցկացվեն տեխնոլոգիական վերջին նորույթների վերաբերյալ սեմինարներ։ Այստեղ լուծումներ կներկայացնեն թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա ընկերությունները։ Բացի այդ, կլինի նաև ցուցահանդեսային հատված, որտեղ էլ կցուցադրվեն տեխնոլոգիական լուծումները:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն իր հերթին նշեց, որ 21-րդ դարում առանց նորարարությունների ու ՏՏ տեխնոլոգիաների անհնար է արդյունավետ կառավարում և մրցակցություն ապահովել գործարար ոլորտում։
«Տեղեկատվական տեխնոլոգիաներն այսօր այն կարևորագույն գործիքն են, որ հնարավորություն են տալիս էապես բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը, կառավարել սեփական ռեսուրսները, կադրերին, արագ արձագանքել ընկերության մեջ առկա խնդիրներին, սայթաքումներին, բացթողումներին: Արդեն գիտական ճշմարտություն է. առանց տեխնոլոգիական լուծումների կիրառման մենք վերադառնում ենք քարի դար»,- ասաց Ղազարյանը։
ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի («Ի-Դի-Էմ-Սի») ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ավագ փորձագետ Լևոն Գալստյանն էլ նշեց, որ EDMC–ն այս համաժողովին կօժանդակի 12 թիմի, ինչպես նաև 5 տեխնոլոգիական միությունների և կազմակերպությունների։
«Արդեն երկրորդ տարին է, ինչ «Ի-Դի-Էմ-Սի»-ն աջակցում է ԴիջիԹեք բիզնես ֆորումի կազմակերպման և իրականացման աշխատանքներին: Այս տարի մեր հիմնական նպատակն է քաջալերել և ապահովել բարձր տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ ընկերությունների մասնակցությունը ֆորումին: Այսօր Հայաստանի սկսնակ ընկերություններն առաջարկում են նորարար և բավականին հետաքրքիր տեխնոլոգիական գաղափարներ և լուծումներ, որոնք կարող են արդյունավետորեն օգտագործվել բիզնեսի տարբեր ճյուղերում: Անցյալ տարի ծրագիրն աջակցություն է ցուցաբերել 10 թիմերի»,-նշեց Գալստյանը։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հիմնադրվել է 2000թ` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով:--0-