Microsoft–ն օգտագործողներին Skype «արտաքսելու» օր է նշանակել
19.02.2013,
12:17
Մեկ ամսից մի փոքր էլ շատ ժամանակ կանցնի, և Microsoft–ը կստիպի Windows Live Messenger օգտագործողներին անցնել Skype–ի օգտագործմանը։ Ապրիլի 8-ին կսկսվի ծառայությունների միաձուլումը, որի արդյունքում Live Messenger աքաունթները կհաշվառվեն Skype–ում, գրում է vesti.ru–ն։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. Մեկ ամսից մի փոքր էլ շատ ժամանակ կանցնի, և Microsoft–ը կստիպի Windows Live Messenger օգտագործողներին անցնել Skype–ի օգտագործմանը։ Ապրիլի 8-ին կսկսվի ծառայությունների միաձուլումը, որի արդյունքում Live Messenger աքաունթները կհաշվառվեն Skype–ում, գրում է vesti.ru–ն։
Նախևառաջ, փոփոխությունները կանդրադառնան անգլալեզու երկրների բնակիչներին, բոլորից ուշ Microsoft–ը կանդրադառնա պորտուգալերեն խոսող երկրներին։ IT-հսկան խոստանում է ավարտել սերվիսների միաձուլումը ոչ ուշ, քան ապրիլի 30–ին։ Արդեն ապրիլի 8–ին Live Messenger–ի իրենց աքաունթ մտնել փորձող հազարավոր օգտագործողներ կտեսնեն իրազեկում, որը կխնդրի Skype բեռնել և թուլ չի տա օգտագործողի անուն լրացնել, հայտնում է The Verge–ը։
Messenger –ի հասանելիության ներդիրները կթարմացվեն աստիճանաբար, այդ թվում` սմարթֆոնային ծրագրերը։ Կողմնակի մշակողների հաճախոչդները նույնպես դուրս կգրվեն, սակայն դա միանգամից չի կատարվի։ Ամեն դեպքում, XMPP տվյալների փոխանցման արձանագրության գործողությունը կշարունակվի մինչև հոկտեմբեր։
Windows 8 ևWindows Phone 8–ի Live Messenger–ի պաշտոնական բաժանորդները կշարունակեն աշխատել դեռ որոշ ժամանակ։ Չնայած Microsoft–ի հավաստումներին, Skype–ին անցնելն օգտագործողներին բացառապես շահ է բերելու, Skype–ը չի կարող փոխարինել Messenger–ին ամբողջությամբ։
Հորդորելով մարդկանց հրաժարվել Live Messengerից` Microsoft–ը կկարողանա ավելի լավ համակարգել իր սերվիսները, բացի այդ, ընկերությունը Skype–ի բազմաթիվ նոր օգտագործողներ կունենա։ Քանի որ այդ սերվիսը ավելի լավ դրամայնացում ունի, քան Live Messenger–ը, ապա ընկերության եկամուտը կավելանա։ Ոչ այդքան հեռու անցյալում վիճակագրական ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ Skype–ին արդեն հիմա բաժին է ընկնում միջազգային հեռախոսային տըրաֆիկի մեկ երրորդը։ Live Messenger–ի օգտագործողների ստիպողական արտաքսումը թույլ կտա IP-հեռախոսակապին ավելի տարածված դառնալ։ -0-