«Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարության եռաչափ մոդելավորմամբ տեսահոլովակ պատրաստելու մրցույթ է հայտարարվել
26.04.2012,
13:35
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը:
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /ԱՌԿԱ/. Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, նիստի ընթացքում քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի վերաբերյալ եռաչափ (3D) մոդելավորմամբ տեսահոլովակի պատրաստման հարցը:
Խորհուրդը հանձնարարել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ին պայմանագիր կնքել «Եռաչափ մոդելավորման ուսումնական կենտրոն» ՍՊԸ-ի հետ` նախնական 60 վայրկյան տևողությամբ տեսահոլովակ նկարահանելու համար, ինչպես նաև ԱԶԲ ընթացակարգերի համաձայն` իրականացնել կազմակերպության ընտրության մրցույթ` 7-10 րոպեանոց եռաչափ մոդելավորմամբ տեսահոլովակ պատրաստելու նպատակով:
Հայաստանի կառավարությունը 2010 թվականի հունվարի 14-ին հավանության է արժանացրել Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցման ներդրումային ծրագիրը, ինչպես նաև Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև 500 մլն դոլար ընդհանուր արժողությամբ շրջանակային ֆինանսական համաձայնագիրը՝ ստորագրված 2009 թվականի սեպտեմբերի 15-ին:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, տրանսպորտային միջանցքի շինարարության ընդհանուր ծավալը 1,5 մլրդ դոլար է գնահատվում:—0-