USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Huawei –ը ներկայացրել է հինգերորդ սերնդի օպտիկական ցանցն ու 200G PID չիպերը` քաղաքային ցանցերի WDM սարքավորումների համար

03.07.2014, 11:38
Huawei ընկերությունը ներկայացրել է հինգերորդ սերնդի ճկուն օպտիկական ցանցը, որը հիմնված է SDN (Software Defined Networking)
Huawei –ը ներկայացրել է հինգերորդ սերնդի օպտիկական ցանցն ու 200G PID չիպերը` քաղաքային ցանցերի WDM սարքավորումների համար
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. Huawei ընկերությունը ներկայացրել է հինգերորդ սերնդի ճկուն օպտիկական ցանցը, որը հիմնված է SDN (Software Defined Networking)
Տեխնոլոգիայի բազայի վրա, և 200G PID չիպերը, որոնք նախատեսված են քաղաքային ցանցերի WDM սարքավորումների համար։

Ինչպես Cnews–ին են հայտնել ընկերությունից, հաջորդ սերնդի օպտիկական ցանցը կարգավորվող հիմնական ալիքներ ունի` գերբարձր թողունակությամբ, փոխազդեցության բարձրաստիճան կառուցվածքով և բաց կառուցվածքով։ Այս ցանցը նոր ուղղություն կլինի տվյալների օպտիկական փոխանցման տեխնոլոգիաների զարգացման գործում, ընդգծել են ընկերությունում, գրում է cnews.ru–ն։

«Ապագայում մագիստրալ ալիքները շատ կընդլայնվեն, ինչի արդյունքում  քաղաքային ցանցերի տարողությունը նույնպես կընդլայնվի, այսինքն` անցումը դեպի WDM/OTN to the edge անխուսափելի կլինի,– կարծում են Huawei ընկերությունում։– Իսկ ցանցի սահմանին օգտագործվող ավանդական WDM սարքավորումը չէր կարող այդքան տարողություն ունենալ»։-0-