USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-8

ՀՊՃՀ երկու ներկայացուցիչները շահեցին «Kaspersky Laboratory» ընկերության ուսանողական կոնֆերանսի երկու մրցանակները

22.02.2013, 19:39
ՀՊՃՀ երկու ներկայացուցիչները շահեցին  «Kaspersky Laboratory» ընկերության ուսանողական կոնֆերանսի երկու մրցանակները և պատրաստվում են մեկնել Լոնդոն, տեղեկացնում են ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ), հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնից։
ՀՊՃՀ երկու ներկայացուցիչները շահեցին  «Kaspersky Laboratory» ընկերության ուսանողական կոնֆերանսի երկու մրցանակները
ԵՐԵՎԱՆ, 22, փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՊՃՀ երկու ներկայացուցիչները շահեցին  «Kaspersky Laboratory» ընկերության ուսանողական կոնֆերանսի երկու մրցանակները և պատրաստվում են մեկնել Լոնդոն, տեղեկացնում են ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ), հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնից։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, այսօր հայտնի դարձան Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) մեկնարկած «Kaspersky Laboratory» ընկերության նախաձեռնությամբ անցկացվող «IT Security for the Next Generation 2013» ուսանողական միջազգային կոնֆերանսի «Ռուսաստան և ԱՊՀ երկրներ» ընտրական փուլի երեք հաղթողները, ովքեր ս.թ. հունիսին կմեկնեն Լոնդոն՝ մասնակցելու եզրափակիչ փուլին: Նրանք կմրցեն Հարավային Ամերիկայում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ասիայում ու Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մինչ այդ կայացած ընտրական մյուս փուլերի հաղթողների հետ։

Ուսանողական կոնֆերանսի 14 մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր և հուշանվերներ:

Այսպիսով, մրցանակային երրորդ տեղը գրավեց Մաքսիմ Շուդրակը Կրասնոյարկսից, ում աշխատանքը որակվեց` որպես կիրառական արժեք ունեցող աշխատանք: Մրցանակային երկրորդ տեղը գրավեց ՀՊՃՀ մագիստրանտ Վլադիմիր Հովսեփյանը. ժյուրիի գնահատմամբ նրա աշխատանքն առանձնանում էր նորարարությամբ և յուրօրինակությամբ:  Իսկ մրցանակային առաջին տեղը զբաղեցրեց ՀՊՃՀ Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոնի ասպիրանտ Վահրամ Դարբինյանը, ում աշխատանքը, որը վերաբերում էր DDoS հարձակումներին, ճանաչվեց լավագույնը 14 աշխատանքների մեջ:
Բացի գլխավոր մրցանակներից` խրախուսական մրցանակներ էին սահմանել նաև ճարտարագիտական համալսարանը. Մայքրոսոֆթ Արմենիա ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը և ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը:

Կոնֆերանսի միջազգային փորձագետ, Մոսկվայի Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Անդրեյ Ֆիլիպովիչը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին և նրանց գիտական ղեկավարներին` կարևորելով նրանց դերը այսօրվա միջոցառման մեջ։ Նա ընդգծեց այն փաստը, որ կոնֆերանսի բոլոր մասնակիցների աշխատանքներում գիտական բաղադրիչը ցայտուն երևում էր, ինչն էլ ավելի արժեքավոր էր դարձրել ուսանողական կոնֆերանսը:
Ըստ կոնֆերանսի փորձագետ, ՀՊՃՀ պրոֆեսոր Գևորգ Մարգարովի` այսօրվա ամենակարևոր անվանակարգը, որը նա պայմանականորեն անվանեց «Շարժում դեպի ապագաե, շնորհվում է անխտիր բոլոր ներկաներին։ Նա շնորհակալություն հայտնեց մրցույթի կազմակերպիչներին աննախադեպ միջոցառման համար և հույս հայտնեց, որ հետագայում ՀՊՃՀ-ն ևս մեծ պատրատակամությամբ իր հարկի տակ կընդունի «Kaspersky Laboratory» ընկերության հերթական կրթական ձեռնարկները և ակտիվորեն կմասնակցի դրանց կյանքի կոչմանը:

Եզրափակելով կոնֆերանսի «Ռուսաստան և ԱՊՀ երկրներ» փուլը` «Kaspersky Laboratory» ընկերության Կրթական նախաձեռնությունների դեպարտամենտի ղեկավար Վենիամին Գինոդմանը նշեց, որ այս կոնֆերանսի ամենամեծ ձեռքբերումը, թերևս, «մենք»-ի գիտակցումն էր և միասնականության գաղափարը, որը ուղեկցեց կոնֆերանսի բոլոր մասնակիցներին երկու օրերի ընթացքում:

ՀՊՃՀ Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոնի համագործակցությունը «Kaspersky laboratory» ընկերության հետ ունի 6 տարվա պատմություն: Ամբիոնն անդամակցում է նաև Կասպերսկու ակադեմիային, ինչը հնարավորություն է տալիս արտոնյալ պայմաններով օգտվել ընկերության ծրագրերից և գործիքներից, ինչպես նաև ժամանակակից ուսումնական պաշարներից:-0-