USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

HP–ն կփոխի իր ամպային բիզնեսի կառուցվածքը

11.04.2015, 15:16
Hewlett-Packard (HP) ամերիկյան ընկերությունը նախատեսում է հեռանալ հրապարակային ամպային ծառայությունների շուկայից։ Պատճառը ոլորտի ուժեղ մրցակցությունն է, որտեղ գործում են Amazon–ը, Google–ն ու Microsoft–ը։ Այս մասին, ինչպես հաղորդում է Vestifinance.ru–ը, տեղեկացնում է The New York Times–ը։
HP–ն կփոխի իր ամպային բիզնեսի կառուցվածքը
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Hewlett-Packard (HP) ամերիկյան ընկերությունը նախատեսում է հեռանալ հրապարակային ամպային ծառայությունների շուկայից։ Պատճառը ոլորտի ուժեղ մրցակցությունն է, որտեղ գործում են Amazon–ը, Google–ն ու Microsoft–ը։ Այս մասին, ինչպես հաղորդում է Vestifinance.ru–ը, տեղեկացնում է The New York Times–ը։

HP–ի ամպային բիզնեսի ղեկավար Բիլ Հիլֆը հրատարակությանը տված հարցազրույցում նշել է, որ ընկերությունը բաց է թողել մի շարք սխալներ, որոնք հանգեցրել են նման հետևանքների։ «Մենք կարծում էինք, թե մարդիկ մեզնից կվարձակալեն կամ կգնեն հաշվիչ հզորություններ։ Սակայն չկարողացանք հավասար պայքար մղել», – նշել է HP–ի ներկայացուցիչը։

Խոսքը, սակայն, ամպային բիզնեսից ամբողջությամբ հեռանալու մասին չէ։ Ամերիկյան արտադրողը կշարունակի վաճառել Helion Rack համակարգը, որն իրենից ներկայացնում է մասնավոր ամպի`նախապես ներկառուցված և փորձարկված հարթակ` OpenStack–ի և Cloud Foundry–ի հիման վրա։

Բացի այդ, HP–ն կպահպանի Cloudline և Moonshot ծառայությունների, ինչպես նաև մասնավոր և հիբրիդ ամպային համակարգերի համար նախատեսված որոշ լուծումների վաճառքը։ Սակայն ընկերությունը ստիպված կլինի այլևս չմրցել այնպիսի ապրանքի հետ, ինչպիսինն է Amazon Web Services–ը։

Հրապարակային ամպային ծառայությունների շուկայից HP–ի հեռանալու մասին հայտնի դարձավ, երբ ընկերությունը հայտարարեց, որ կառուցվածքում խոշոր փոփոխություններ է նախատեսում։ HP–ն կբաժանվի երկու ընկերության, որոնցից մեկը կզբաղվի համակարգիչների և տպիչների թողարկման հետ կապված գործունեությամբ (HP Inc.), երկրորդը կհամակարգի կորպորատիվ սարքավորումների, ծրագրային ապահովման և ծառայությունների ոլորտում իրականացվող գործունեությունը (Hewlett-Packard Enterprise)։–0–