«Honor 10» սմարթֆոնն արդեն վաճառքում է
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «Honor 10» սմարթֆոնն արդեն կարելի է գնել ընկերության սպասարկման կենտրոններից և առցանց խանութից, հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ–ի մամուլի ծառայությունը։
«Honor 10» սմարթֆոնն ունի արհեստական բանականությամբ օժտված 24 ՄՊ լուծաչափով տեսախցիկ, անշրջանակ հնարավորություն և շատ ավելին: Սմարթֆոնի գինը 224 900 դրամ է:
Սարքը կարելի է գնել թե՛ կանխիկ և թե՛ ապառիկ եղանակով:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա:–0–