USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով կարող են ընդհնատվել ՀԻԲՐԻԴ ԹԻՎԻ հեռուստատեսային ծառայությունները

19.09.2014, 11:24
Ռոստելեկոմ ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 22-ին 11:00-19:00 ընկած ժամանակահատվածում պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացման պատճառով հնարավոր են ՀԻԲՐԻԴ ԹԻՎԻ հեռուստատեսային ծառայությունների ընդհատումներ:
Պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով կարող են ընդհնատվել ՀԻԲՐԻԴ ԹԻՎԻ հեռուստատեսային ծառայությունները
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռոստելեկոմ ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 22-ին 11:00-19:00 ընկած ժամանակահատվածում պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացման պատճառով հնարավոր են ՀԻԲՐԻԴ ԹԻՎԻ հեռուստատեսային ծառայությունների ընդհատումներ:

«Նշված աշխատանքները ուղղված են մատուցվող ծառայությունների բարելավմանը: Ընկերությունը հայցում է բոլոր բաժանորդների ներողամտությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ռոստելեկոմ ընկերության ՀԻԲՐԻԴ ԹԻՎԻ հեռուստատեսային ծառայությունների հնարավորություններին և հեռուստաալիքների ցանկին կարող ենք ծանոթանալ հետևյալ հղման միջոցով` http://www.rtarmenia.am/am/tv/:

GNC-ALFA –ն հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ընկերություններից մեկն է։ Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ:

GNC-ALFA ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկամանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ:

«Ռոստելեկոմը» կորպորատիվ հաճախորդներին ծառայություններ է մատուցում ՀՀ ողջ տարածքում, իսկ բնակչությանը՝ Երևան (Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Դավիթաշեն, Աջափնյակ, Նոր Նորք, Ավան, Մալաթիա-Սեբաստիա համայնքներում), Աբովյան, Աշտարակ, Գյումրի, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Մեծամոր, Արմավիր, Արարատ, Մարտունի, Ալավերդի, Մասիս, Արտաշատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Քաջարան քաղաքներում:

Ընկերության ծառայությունների ցանկում են լայնաշերտ ինտերնետի, Այփի հեռախոսակապի, տվյալների փոխանցման, միջազգային վարձակալված գծերի, Այփի հեռուստատեսության, տարանցիկ կապուղիների և այլ ծառայություններ: -0-