USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

ՀՀ–ում ՏՏ համաշխարհային կոնգրեսի անցկացումը կարող է բեկումնային լինել ոլորտի համար. UITE

27.01.2016, 18:05
Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի անցկացումը կարող է բեկումնային լինել ՏՏ–ի համար, չորեքշաբթի լրագրողներին ասաց UITE գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։
ՀՀ–ում ՏՏ համաշխարհային կոնգրեսի անցկացումը կարող է բեկումնային լինել ոլորտի համար. UITE

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի անցկացումը կարող է բեկումնային լինել ՏՏ–ի համար, չորեքշաբթի լրագրողներին ասաց UITE գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

Հայաստանը 2019 թվականին առաջին անգամ կմասնակցի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին (World Congress on International Telecommunications -WCIT), համապապատասխան որոշումն ընդունվել է WCIT-14–ին, որն անցկացվել է 2014 թվականի սեպտեմբերի 29–ից հոկտեմբերի 1–ը Մեխիկոյում։ 

«Կոնգրեսի անցկացումը, որի շրջանակում Հայաստան կայցելեն մոտ 80 երկրների ՏՏ ընկերությունների թոփ–մենեջմենթի ներկայացուցիչներ` այդ թվում, ամենաառաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, թույլ կտա հայկական ՏՏ ընկերություններին զգալիորեն ընդլայնել միջազգային գործակցությունը»,– ասաց Վարդանյանը։ 

Այդ իմաստով նա բացառիկ համարեց կոնգրեսը Հայաստանին ՏՏ ոլորտում աշխարհին ներկայացնելու տեսանկյունից։ «Մեր հաղթաթուղթը կոնգրեսում կարող է լինել Հայաստանի դպրոցներում ճարտարագիտական լաբորատորիաների բացումը։ Մինչև 2019 թվականը մենք ծրագրում ենք դառնալ աշխարհի միակ երկիրը, որի բոլոր դպրոցներն այդպիսի լաբորատորիաներ կունենան»,– ասաց Վարդանյանը։ 

Նա նշեց, որ կոնգրեսի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) անցկացումը երկրի համար կարժենա մոտ 2.9 մլն դոլար։ Երևանում կոնգրեսն անցկացնելու հայտը ներկայացրել է UITE–ը։

Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոցիաների ձեռնարկությունների միությունը (UITE) հիմնվել է 2000 թվականին տվյալ ճյուղի ընկերությունների տնտեսական շահերի պաշտպանության, բիզնեսի զարգացումը խթանելու, ՏՏ ոլորտի հետազոտությունները խրախուսելու նպատակով։ Միության կազմում են Հայաստանի բարձր և տեղեկատվական ոլորտը ներկայացնող տասնյակ ընկերություններ։ -0-