USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ՀՀ վարչապետը մասնակցել է Հեքըթոն [ՅԱՆ] նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթի և «ATS 2012» մրցանակաբաշխության ամփոփմանը նվիրված միջոցառմանը

27.12.2012, 13:59
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 26-ին մասնակցել է Հայաստանում երկրորդ անգամ անցկացված Հեքըթոն [ՅԱՆ] նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթի և «ATS 2012» մրցանակաբաշխության ամփոփմանը նվիրված միջոցառմանը։
ՀՀ վարչապետը  մասնակցել է Հեքըթոն [ՅԱՆ] նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթի և «ATS 2012» մրցանակաբաշխության ամփոփմանը նվիրված միջոցառմանը
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 26-ին մասնակցել է Հայաստանում երկրորդ անգամ անցկացված Հեքըթոն [ՅԱՆ] նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթի և «ATS 2012» մրցանակաբաշխության ամփոփմանը նվիրված միջոցառմանը։

Հեքըթոն [ՅԱՆ] մրցույթին մասնակցել են և ժյուրիին իրենց գաղափարն են ներկայացրել 37 թիմեր՝ 130 մասնակիցներով:

Մրցանակներ են հանձնվել Մայքրոսոֆթ տեխնոլոգիայի հենքով լավագույն լուծում, լավագույն Windows 8 հավելված, լավագույն Windows հեռախոսային հավելված, լավագույն Android հավելված, լավագույն iOS հավելված, համայնքային խնդիրների լավագույն լուծում, լավագույն մեդիա նախագիծ և PicsArt հեռախոսային հավելվածի համար ֆոտո էֆֆեկտներ անվանակարգերում հաղթող ճանաչված թիմերին:

«Եթե նախորդ տարվա Հեքըթոն[ՅԱՆ]-ն ուղղված էր Երևան քաղաքի խնդիրների լուծմանն, ապա Հեքըթոն[ՅԱՆ] 2012-ը չուներ թեմատիկ սահմանափակում:
Սիլիկոնյան հովտում սկիզբ առած միջոցառման այս ձևաչափը թույլ է տալիս նորագույն տեխնոլոգիաների կիրառման, թիմային աշխատանքի եւ ծրագրավորողների ու այլ մասնագետների համագործակցության միջոցով ընդամենը 24 ժամում մշակել և ժյուրիին ներկայացնել թեմատիկ սահմանափակում չունեցող իրենց գաղափարը և առաջարկվող լուծման/ծրագրի/հավելվածի նախատիպը»,–ասվում է հաղորդագրության մեջ։

«ATS 2012» մրցանակաբաշխության (տարվա լավագույն նորաստեղծ ընկերությունների) ընտրական փուլում ներկայացվել էր 20 նախագիծ։

ATS մրցանակներ են հանձնվել լավագույն B2B (բիզնեսը բիզնեսի համար) լուծում, լավագույն B2C (բիզնեսը սպառողի համար)/ B2G (բիզնեսը կառավարության համար) լուծում և հանդիսատեսի ընտրություն անվանակարգերում լավագույնը ճանաչվածներին: –0–Ա.Բ.