USD
376.99
EUR
436.97
RUB
4.8556
GEL
139.8
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՀՀ-ում կապի ոլորտի հասույթը 11 ամսում աճել է 2,3%-ով՝ կազմելով 155,8 մլրդ դրամ

16.01.2026, 21:32
ՀՀ-ում հեռուստառադիոհաղորդումների ստեղծման, հեռարձակման և հեռահաղորդակցության ոլորտի հասույթը 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 155 846.4 մլն դրամ
ՀՀ-ում կապի ոլորտի հասույթը 11 ամսում աճել է 2,3%-ով՝ կազմելով 155,8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման և հեռահաղորդակցության ոլորտի հասույթը 2025 թվականի 11 ամիսների ընթացքում կազմել է 155 846.4 մլն դրամ՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2,3%-ով: Այս մասին հայտնում է ՀՀ Վիճակագրական կոմիտեն:

Ընդ որում, 2025 թվականի նոյեմբերին ոլորտի հասույթը կազմել է 14 470.9 մլն դրամ. նախորդ տարվա նոյեմբերի համեմատ աճը կազմել է 2,4%, իսկ նույն տարվա հոկտեմբերի համեմատ գրանցվել է 0,8% նվազում:

Նշված գումարից հեռահաղորդակցության (կապի) ոլորտի հասույթը 2025-ի հունվար-նոյեմբերին կազմել է 145 102.3 մլն դրամ (աճը՝ 2,8%), հեռուստահաղորդումների ստեղծման և հեռարձակման գծով՝ 9 107.6 մլն դրամ (նվազումը՝ 4,3%), իսկ ռադիոհաղորդումների ստեղծման և հեռարձակման գծով՝ 1 636.5 մլն դրամ (նվազումը՝ 2%): ($1 = 379.42 դրամ)