USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ՏՏ ոլորտի ավելի քան 10%-նոց աճ է ակնկալում առաջին կիսամյակի արդյունքում

01.08.2012, 17:11
Հայաստանի ՏՏ ոլորտի աճը 2012 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով կարող է գերազացել 10 տոկոսը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ՏՏ ոլորտի ավելի քան 10%-նոց աճ է ակնկալում առաջին կիսամյակի արդյունքում
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ՏՏ ոլորտի աճը 2012 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով կարող է գերազացել 10 տոկոսը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

«Առայժմ վերջնական թվեր չունենք, քանի որ անհրաժեշտ է հավաքել ամբողջ վիճակագրությունը, բայց նախնական տվյալներով, աճը կգերազանցի 10 տոկոսը»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ սա Հայաստանի ՏՏ ոլորտի համար սովորական դինամիկա է, քանի որ դրա աճի տեմպերը վերջին տարիներին երկնիշ են:

Դավթյանը միաժամանակ հայտնեց, որ աճի իրական ցուցանիշները կարող են ավելի բարձր էլ լինել, քանի որ համոզվածություն չկա, թե պաշտոնական վիճակագրությունում ընդգրկված է ամբողջովին ողջ ոլորտը, մասնավորապես, մանր ընկերությունները:

2000 թվականին Հայաստանի կառավարությունը ՏՏ ոլորտը գերակա է հայտարարել: Այսօր Հայաստանի ՏՀՏ ոլորտում գործում է մոտ 400 ձեռնարկություն, որտեղ աշխատում են շուրջ 10 հազար աշխատողներ:

Հայաստանի ՏՏ ոլորտի ընդհանուր շրջանառությունը 2011 թվականին կազմել է 205.1 մլն դոլար: -0-