ՀԴԲ–ն և Microsoft–ը դադարեցրել են մեկ հազարից ավել բոտ–ցանցերի գործունեությունը
06.06.2013,
15:10
ՀԴԲ–ն և Microsoft ամերիկյան ընկերության կիբերհանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումը համատեղ օպերացիա են անցկացրել, ինչի արդյունքում դադարեցվել է վիրուսային ցանցում ներառված շուրջ հազար բոտ–ցանցերի գործունեությունը, հայտնում է Ֆրանս Պրես գործակալությունը։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀԴԲ–ն և Microsoft ամերիկյան ընկերության կիբերհանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումը համատեղ օպերացիա են անցկացրել, ինչի արդյունքում դադարեցվել է վիրուսային ցանցում ներառված շուրջ հազար բոտ–ցանցերի գործունեությունը, հայտնում է Ֆրանս Պրես գործակալությունը։
Citadel («Ցիտադել») ծրագրային ապահովման օգնությամբ չարագործները «վարակում» են օգտատերերի համակարգիչները, որից հետո բոլոր անձնական տվյալների, այդ թվում նաև բանկային հաշիվների հասանելիություն են ստանում։ Վերջին մեկուկես տարում ցանցահենները շուրջ 500 մլն դոլար են գողացել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ներկա պահին չի հաջողվել ձերբակալել կասկածյալներին, շուրջ 500 բոտ–ցանցեր շարունակում են գործել։ Ըստ Microsoft–ի տվյալների, Citadel–ի ստեղծողները հավանաբար տեղակայված են Ռուսաստանի կամ Ուկրաինայի տարածքում, քանի որ ծրագիրն այնպես է նախագծված, որ չեն գրոհում այդ երկրների ֆինանսական և պետական հաստատությունների ուղղությամբ։
Ինչպես նշում է Ռոյթերս գործակալությունը, Citadel–ը շուրջ 5 մլն համակարգիչ է վարակել ամբողջ աշխարհում։ Նրա զոհերից են տասնյակ ֆինանսական կազմակերպություններ, այդ թվում American Express, Bank of America, Citigroup, Credit Suisse, eBay's PayPal, HSBC, JPMorgan Chase։ Այն հիմնականում տարածվում է Windows օպերացիոն համակարգի կեղծ տարբերակի միջոցով և թույլ է տալիս հանցագործներին վերահսկել օգտատերերի համակարգիչները։ –0–