USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայտնի է iPhone-ի հիշողութունը մաքրելու հնարավորությունը

23.05.2017, 12:55
iOS 10-ում հայտնաբերվել է թաքնված հնարավորություն, որը թույլ է տալիս մաքրել iPhone-ի հիշողությունը:

 Հայտնի է iPhone-ի հիշողութունը մաքրելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, մայիսի 23. /ԱՌԿԱ/.  iOS 10-ում հայտնաբերվել է թաքնված հնարավորություն, որը թույլ է տալիս մաքրել iPhone-ի հիշողությունը: 

Այս մասին գրում է Lenta.ru –ն` հղում անելով ZDNet պորտալին: 

Խոսքը «Պահոցի օպտիմալացում» կոչվող գործառույթի մասին է, որը  հայտնաբերվել էր դեռ iOS 9-ում: Սակայն այդ չափորոշիչի կառավարման հնարավորությունը միայն հիմա է հայտնվել: Դրա ակտիվացման համար անհրաժեշտ է մտնել «Կարգավորումների» «Երաժշտություն» բաժին:

Այն բանից հետո, երբ սմարթֆոնի պահոցը կսպառվի, համակարգն ինքնաբերաբար կջնջի ձայնագրությունները, որոնք վաղուց չեն վերարտադրվել: Օգտատերը կարող է ինքը նշել, թե ինչ քանակությամբ ձայնագրություններ կարող են ընդգրկվել իր երաժշտացանկում։ Այդ գործառույթը կարող է հիշողության մեջ տեղ ազատել: 

Նախորդ տարվա նոյեմբերին iOS 10.2 օգտատերերրը հայտնաբերել են հրատապ օգնություն կանչելու թաքնված գործառույթը: Ոստիկանություն կամ շտապօգնություն կանչելու համար անհրաժեշտ է 5 անգամ սեղմել սմարթֆոնի միացնելու/արգելափակելու սեղմակը: Դրանից հետո կհավաքվի հրատապ օգնության հեռախոսահամարը, ինչպես նաև հաղորդագրություն կուղարկվի նախօրոք նշված հեռախոսահամարին` սմարթֆոնի տիրոջ գտնվելու տեղանքի մատնանշմամբ: -0-