Հայոց ցեղասպանության մասին մուլտիմեդիոն սկավառակի ինտերակտիվ շնորհանդեսը կանցկացվի «Գաֆէսճեան» արվեստների կենտրոնում
17.04.2013,
20:05
«Հայոց ցեղասպանություն. 1915-1923» մասին մուլտիմեդիոն սկավառակի ինտերակտիվ շնորհանդես կանցկացվի հինգշաբթի «Գաֆէսճեան» արվեստների կենտրոնում։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Հայոց ցեղասպանություն. 1915-1923» մասին մուլտիմեդիոն սկավառակի ինտերակտիվ շնորհանդես կանցկացվի հինգշաբթի «Գաֆէսճեան» արվեստների կենտրոնում։
Սկավառակում ընդգրկված են ավելի քան 500 լուսանկարներ, փաստաթղթեր, ականատեսների վկայություններ և ինտերակտիվ ժամանակացույց։
Միջոցառման ընթացքում կկայանա նաև հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասին նվիրված «Կոմիտաս. Կյանքը և գործը» սկավառակի շնորհանդեսը։
Գործերը սկավառակում ներկայացվում են Կոմիտասի նամակների, երաժշտության, հազվագյուտ արխիվային փաստաթղթերի, ժամանակակիցների հիշողությունների, առավել քան 450 լուսանկարների, 100 տեսահոլովակների, ինչպես նաև 550 երաժշտական ներկայացումների միջոցով:
1915-1923 թթ.-ի Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրված կերպով իրագործվել է երիտթուրքերի կառավարության կողմից։ Զանգվածային ջարդերի ու տեղահանման արդյունքում զոհվել է շուրջ 1,5 մլն մարդ, 350 հազար հայ փախել է Կովկաս ու Եվրոպա, իսկ 20-րդ դարի սկզբին Թուրքիայում բնակվող 2 մլն հայից 150 հազարն է մնացել այնտեղ։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-