USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայկական պատվիրակությունը Փարիզում կմասնակցի Թվային համալսարանների զարգացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

04.06.2015, 12:44
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 4-ից 6-ը Փարիզում կմասնակցի Թվային համալսարանների զարգացմանը նվիրված  ֆրանկոֆոն բարձրագույն կրթության նախարարների առաջին հանդիպմանը։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հայկական պատվիրակությունը Փարիզում կմասնակցի Թվային համալսարանների զարգացմանը նվիրված նախարարական հանդիպմանը
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/.  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 4-ից 6-ը Փարիզում կմասնակցի Թվային համալսարանների զարգացմանը նվիրված  ֆրանկոֆոն բարձրագույն կրթության նախարարների առաջին հանդիպմանը։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գագիկ Գալստյանը:

Այցի ընթացքում ՀՀ ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը նաև հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության նախարար Նաջադ Բելկաքեմի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովայի հետ: -0-