USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-10

Հայկական մշակութային ժառանգությունը կթվայնացվի և կներկայացվի տվյալների ընդհանուր էլեկտրոնային բազայում. Մշակույթի նախարարություն

11.09.2014, 16:43
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել Հայաստանի մշակութային արժեքների տվյալների տեղեկատվական էլեկտրոնային բազայի ստեղծմանը։
Հայկական մշակութային ժառանգությունը կթվայնացվի և կներկայացվի տվյալների ընդհանուր էլեկտրոնային բազայում. Մշակույթի նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել Հայաստանի մշակութային արժեքների տվյալների տեղեկատվական էլեկտրոնային բազայի ստեղծմանը։

Ինչպես նշեց Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, բազայի ստեղծման նպատակը միասնական համակարգում Հայաստանի մշակութային շարժական ամբողջ ժառանգության ստեղծումն է, որն ինչպես երկրի տարածքում է, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

Ըստ նրա, ամբողջ տեղեկությունը պետք է ներկայացնեն 44 պետական կառույցներ, իսկ մարզային, մասնավոր և արտասահմանյան հավաքածուների համար նախատեսված է կամավոր կարգ։

Նախարարը նշեց, որ այս պահին Մշակույթի նախարարության ենթակայության ներքո գտնվող 19 թանգարաններ արդեն ունեն իրենց ինտերնետ–կայքերը և գործնականորեն ավարտել են թվայնացման իրենց աշխատանքները, սակայն այն ընտրողաբար է կատարվել։

«Այժմ պետական, մարզային, համայնքային և մասնավոր հավաքածուներում մշակութային արժեքները հաճախ ներկայացված են կայքերում, սակայն միշտ չէ, որ լիարժեք, միասնական և հասանելի ձևաչափով, իսկ որոշ կառույցներ ընդհանրապես չունեն էլեկտրոնային տարբերակ։ Դա բարդացնում է մշակութային ժառանգությունը լիարժեք ներկայացնելու, գույքագրման և գիտահետազոտական աշխատանքներ, այդ թվում` արտասահմանյան ուսումնական աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը»,– ասաց Պողոսյանը։

Որոշման նախագծի համաձայն, ծրագրվում է, որ բազայի ձևավորման ծրագրային ապահովումը և տեխնիկական հարցերը պետք է նախատեսված լինեն 2015 թվականի բյուջեով։ Նախատեսվում է, որ բոլոր գնումներն ու տեխնիկական ապահովումը պետք է ավարտվեն մինչև 2015 թվականի օգոստոսի 1–ը։ Ծրագրվում է նաև, որ մշակութային ժառանգության թվայնացման և էլեկտրոնային բազայում ընդգրկման բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն 2016-2020 թվականներին։ -0-