USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայկական ՏՏ ընկերությունները Թբիլիսիում կայանալիք GITI համաժողովում կներկայացնեն սեփական թվային լուծումները

29.10.2012, 18:19
Հայաստանի ՏՀՏ ոլորտի լուծումները կներկայացվեն  նոյեմբերի 15-17 Թբիլիսիում կայանալիք 5-րդ ամենամյա Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառմանը (GITI),  «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) մամուլի ծառայությունից։
Հայկական ՏՏ ընկերությունները Թբիլիսիում կայանալիք GITI համաժողովում կներկայացնեն սեփական թվային լուծումները
ԵՐԵՎԱՆ,  29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ՏՀՏ ոլորտի լուծումները կներկայացվեն  նոյեմբերի 15-17 Թբիլիսիում կայանալիք 5-րդ ամենամյա Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառմանը (GITI),  «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) մամուլի ծառայությունից։

«2008 թվականից Հայաստանը մասնակցում է Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառմանը` նպատակ ունենալով խթանել Հայաստանի ՏՀՏ ոլորտի առաջխաղացումը` որպես հուսալի և արդյունավետ միջավայր ներդրողների համար,  ապահովել «Made in Armenia» բրենդի առաջխաղացումը, ձեռք բերել նոր գործընկերներ»,– ասվում է հաղորդագրության մեջ։
 
Հայաստանի կողմից միջոցառմանը կմասնակցեն մասնավոր և պետական հատվածի 35 ներկայացուցիչներ։

Մինչ այժմ միջոցառմանը մասնակցած կազմակերպություններից են «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը, «Լայմ Տեխե, «Էսենշլ Սըլյուշնս», «Իքս-Թեք»,  «Սի Էյջ Էս Վերիսել Սերվիս», «Իդրամ», «Հայկական ծրագրեր», «Էկենգ» ընկերությունները, ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական Եկամուտների Կոմիտեն և այլն:

«Համագործակցություն մրցունակության, ինովացիայի և կիբերանվտանգության համար» կարգախոսը կրող Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Տարածաշրջանային Միջոցառման նպատակն է ստեղծել  և խթանել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Բալթյան երկրների, Կովկասի և Միջին Արևելքի  երկրների պետական և մասնավոր հատվածների, ասոցացիաների և ՏՀՏ ոլորտի այլ ընկերությունների միջև համագործակցությունը` նպաստելու նորարարությունն ու մրցունակությունը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հիմնադրվել է 2000թ` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով:--0-