USD
372.38
EUR
437.55
RUB
4.9558
GEL
138.46
2026 թ. ապրիլի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+11

Հայաստանը ՏՏ ներուժի առևտրայնացման հարթակի կարիք ունի

29.04.2016, 15:47
Հայաստանը ՏՏ ներուժի առևտրայնացման հարթակի կարիք ունի, «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» գիտաժաղովի ժամանակ ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության տեխնոլոգիական զարգացման վարչության պետ Ռուբեն Գևորգյանը:
Հայաստանը ՏՏ ներուժի առևտրայնացման հարթակի կարիք ունի

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանը ՏՏ ներուժի առևտրայնացման հարթակի կարիք ունի, «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» գիտաժաղովի ժամանակ ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության տեխնոլոգիական զարգացման վարչության պետ Ռուբեն Գևորգյանը:

Գևորգյանի խոսքով, արդեն առկա են համապատասխան մշակումներ: Բիզնեսի և ՏՏ-ի միջև կապի հաստատման համար ստեղծվող հարթակը հասանելի կլինի արդյունաբերողներին, գիտնականներին:
 
Նա ընդգծեց, որ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հաջող է զարգանում, և երկիրը կարող է իրացնել իր ներուժն արտաքին շուկայում, եթե առաջարկի մրցունակ ապրանքներ: -0-