USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանը կարող է ռուսական ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն համակարգ ներդնել

12.12.2016, 16:52
Հայաստանը կարող է ներդնել ռուսական ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն համակարգը, համապատասխան հարցը քննարկվել է Մոսկվայում «Ռոսկոսմոս»–ի տնօրեն Իգոր Կոմարովի հետ Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հանդիպման ընթացքում։
Հայաստանը կարող է ռուսական ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն համակարգ ներդնել

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը կարող է ներդնել ռուսական ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն համակարգը, համապատասխան հարցը քննարկվել է Մոսկվայում «Ռոսկոսմոս»–ի տնօրեն Իգոր Կոմարովի հետ Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հանդիպման ընթացքում։

Ինչպես հայտնում է Տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ գործակցության հարցեր, ընդ որում` Հայաստանի տիեզերական մոնիթորինգի կենտրոնի արդիկանացման վերաբերյալ։

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, առաջիկայում Ռոսկոսմոսի մասնագետները կայցելեն մասնագետները տեղում կուսումնասիրեն և կանցկացնեն տեխնիկական աուդիտ, կներկայացնեն առաջարկություններն այն մասին, թե ինչ աշխատանքներ պետք է տարվեն կենտրոնի հետագա արդյունավետ շահագործման համար։

Մարտիրոսյանն ու Կոմարովը քննարկել են նաև Ռոսկոսմոսի և Բյուրականի աստղադիտարանի գործակցության հետագա ծրագրերի, ուսանողական արբանյակներն ուղեծիր բաց թողնելու, Հայաստանում ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն համակարգի ներդրման հարցերի շարունակությունը։ -0-