Հայաստանը 60-րդ հորիզոնականն է զբաղեցրել 2016 թ.-ի աշխարհի ամենանորարարական երկրների վարկանիշային աղյուսակում
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը 2016 թ.-ի աշխարհի ամենանորարարական երկրների վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 60-րդ հորիզոնականը:
Այդ մասին ասվում է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) «2016 թ.-ի գլոբալ նորարարական ցուցիչ» զեկույցում: Զեկույցում գնահատվում է 128 երկրների վիճակը: Ընդ որում, գնահատվում է ոչ միայն նորարարական ներուժը, այլ նաև կոնկրետ արդյունքները։
Զեկույցի համաձայն, Ռուսաստանը «2016 թ.-ի գլոբալ նորարարական ցուցիչ» վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 43-րդ տեղը, Ուկրաինան` 56-րդ, Վրաստանը` 64-րդ, Ղազախստանը` 75-րդ, Բելառուսը` 79-րդ և Ադրբեջանը` 85-րդ:
Ինչպես նշվում է ՄՍՀԿ-ի հաղորդագրության մեջ, Չինաստանը ներառվել է առաջատար 25 նորարար երկրների շարքում, իսկ «2016 թ.-ի գլոբալ նորարարական ցուցիչի» վարկանիշային աղյուսակի առաջատարներն են` Շվեյցարիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ֆինլանդիան և Սինգապուրը:
Վարկանիշային աղյուսակը հիմնվում է 82 ցուցանիշների վրա, այդ թվում, ներքին շուկայի զարգացումը, բիզնեսի վիճակը և տեխնոլոգիաների զարգացումը: Ցուցանիշները կիրառվում են ենթացուցիչների` նորարարական ռեսուրսների և արդյունքների հաշվարկման համար: Վերջնական վարկանիշային ցուցանիշը հաշվարկվում է միջին ենթացուցիչի հիման վրա: -0-