USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հայաստանում ներառական թատերախումբ կստեղծվի

04.06.2012, 16:28
«ԱրմենՏել» ընկերության և մանկական զարգացման հիմնադրամի համագործակցության շրջանակում Հայաստանում մանկական ներառական թատերախումբ կստեղծվի, երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտնեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Հայաստանում ներառական թատերախումբ կստեղծվի
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերության և մանկական զարգացման հիմնադրամի համագործակցության շրջանակում Հայաստանում մանկական ներառական թատերախումբ կստեղծվի, երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտնեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Համագործակցության նպատակն է աջակցել հատուկ կարիքներով երեխաների ինտեգրմանը հասարակության մեջ` ուսումնական ծրագրերի և արվեստի թերապիայի միջոցով: Համագործակցության շրջանակներում ստեղծվելու է ներառական թատերական խումբ: Հատուկ կարիքներ ունեցող երեխաները և հանրակրթական դպրոցների սաները կներգրավվեն մանկական թատերական ներկայացումներում, որոնք բեմադրվելու են փորձառու թատերական մասնագետների և մանկական հոգեբանների օգնությամբ», - ասաց Կլիմկոն:

Նրա նշեց, որ այսօր աշխարհում և Հայաստանում զգալի թվով հատուկ կարիքներ ունեցող երեխաներ կան:

Կլիմկոն վստահություն հայտնեց, որ երեխաների ներգրավումը ստեղծագործական գործընթացին հասարակությանն ինտեգրվելու լավագույն միջոցն է:

«Մեր ընկերությունը կաջակցի բոլոր նախագծերին, որոնք ուղղված կլինեն բոլոր երեխաների համար հավասար պայմանների ստեղծմանը»,- ասաց նա:

Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանն իր հերթին նշեց, որ այս նախաձեռնության շնորհիվ հատուկ կարիքով երեխաները հաղորդակից են դառնում թատերական արվեստին, ինչը լավագույնս նպաստում է նրանց առողջական վիճակի եւ հոգեկան ներդաշնակ զարգացմանը: Ըստ նրա՝ սա նաև հնարավորություն է իրազեկելու հասարակությանը, որ յուրաքանչյուր երեխա հավասար հնարավորություններով ապրելու իրավունք ունի:

Սիմոնյանը նշեց, որ թատերախմբում կընդգրկվի 20 երեխա, որոնցից 12-ը հատուկ կարիքներ ունեցող երեխաներ կլինեն:
«Ծրագրի ընթացքում «Ես ուզում եմ հավատալ» թատերական ներկայացումը կբեմականացվի Երևանի, Վանաձորի և Գյումրու ներառական և հանրակրթական դպրոցներում: Առաջին ներկայացումը հասանելի կլինի հայ հանդիսատեսին սեպտեմբերի սկզբին», - ասաց նա:--0-