Հայաստանում մինչև 2015թ.–ը ստեղծվելու է տվյալների էլեկտրոնային բազա` Ցեղասպանության զոհերի անուններով
28.11.2012,
20:01
1915 թվականի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի անուններով տվյալների էլեկտրոնային բազա կստեղծվի Հայաստանում ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, լրագրողներին հայտնեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, գրում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 1915 թվականի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի անուններով տվյալների էլեկտրոնային բազա կստեղծվի Հայաստանում ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, լրագրողներին հայտնեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, գրում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:
Ըստ նրա, արդեն 2015 թվականին համացանցում զոհերի մասին հնարավորին չափ ամբողջական տեղեկություն կզետեղվի:
Ազգային արխիվի տնօրենը նշեց, որ բազան կստեղծվի արխիվային փաստաթղթերի, հոդվածների և ականատեսների հիշողությունների հիման վրա:
Բացի այդ, ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Ազգային արխիվը մտադիր է հրատարակել 20 հատորյակ Օսմանյան կայսրությունում հայերի կողմից կրած տնտեսական և մշակութային վնասների մասին:
«Մենք գրքի արդեն մի հատորը հրապարակել ենք 2005 թվականին, և այսօր պատրաստվում ենք ցեղասպանությունից կրած տնտեսական և մշակութային վնասի մասին պատմող 29 հազար էջի հրապարակմանը»,- ասաց Վիրաբյանը:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին:
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։--0-