Հայաստանում կենսաթոշակային տվյալների միասնական էլեկտրոնային բազա կներդրվի
31.01.2012,
15:05
Հայաստանում հուլիսին կենսաթոշակային տվյալների միասնական էլեկտրոնային բազա կներդրվի, երեքշաբթի լրագրողներին հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում հուլիսին կենսաթոշակային տվյալների միասնական էլեկտրոնային բազա կներդրվի, երեքշաբթի լրագրողներին հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:
Արդյունքում՝ կբացառվի մահացած անձանց կամ երկրից մեկնած մարդկանց հաշվեհամարներին կենսաթոշակների փոխանցման հնարավորությունը:
«Եթե Հայաստանում թոշակառու է մահանում, ապա ՔԱԿԳ բաժնում համապատասխան վկայականի գրանցումից հետո, այդ տվյալներն առցանց ռեժիմով միասնական բազայում կհայտնվեն»,- ասաց նա:
Նախարարը նշեց նաև, որ քաղաքացու կողմից պետության սահմանն անցնելու դեպքում այդ տեղեկությունը նույնպես անմիջապես կգրանցվի բազայում, և կենսաթոշակի վճարումը կդադարեցվի:
«Նոր բազայի մշակման հետ զուգահեռ մենք հնի հաշվետվություն ենք անցկացրել, որի արդյունքում գրանցված թոշակառուների թիվը 520 հազարից նվազել է մինչև 509 հազարի»,- նշեց նա՝ ավելացնելով, սակայն, որ նախորդ տարիների ընթացքում բազայում գրանցված 11 հազար «ավելորդ» մարդկանց կենսաթոշակներ չեն տրվել, որի հետևանքով միայն 2011թ.-ի արդյունքներով պետբյուջե է վերադարձվել 10 մլրդ 227 մլն դրամ:
Բացի այդ, ըստ Գրիգորյանի, ամեն ինչ արվել է, որպեսզի բացառվի ինչ-որ գործընթացներում պաշտոնյաների միջամտությունը, և այդպիսով բացառված է սուբյեկտիվիզմի գործոնը:
«Կենսաթոշակի նշանակումը, դրա վճարման դադարեցումն ու այլ հարցեր կլուծվեն համակարգչային ծրագրի օգնությամբ, և այդ գործընթացներին միջամտելը գրեթե անհնար է: Ծրագիրն ինքը կորոշի, թե ինչ թոշակ պետք է նշանակվի, ինչ վճարումներ պետք է իրականացվեն»,- ընդգծեց նա:
2011թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում մեկնարկել է կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը: 2014թ.-ի հունվարի 1-ից երկրում կուտակային կենսաթոշակային համակարգը կներդրվի պարտադիր կարգով, որում կընդգրկվեն 1974թ.-ի հունվարից 1-ից հետո ծնված բոլոր քաղաքացիները: -0-