USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
-4

Հայաստանի Օլիմպիական հավաքականի մարզիկների վերջին խումբը մեկնեց Ռիո Ucom–ի հովանավորությամբ

12.08.2016, 12:16
Հայաստանի ազգային օլիմպիական հավաքականի վերջին խումբն ուղևորվեց օլիմպիական մայրաքաղաք՝ Ռիո դե Ժանեյրո Ucom ընկերության հովանավորությամբ, հայտնում է հաղորդակցային օպերատորի մամուլի ծառայությունը։
Հայաստանի Օլիմպիական հավաքականի մարզիկների վերջին խումբը մեկնեց Ռիո Ucom–ի հովանավորությամբ

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ազգային օլիմպիական հավաքականի վերջին խումբն ուղևորվեց օլիմպիական մայրաքաղաք՝ Ռիո դե Ժանեյրո Ucom ընկերության հովանավորությամբ, հայտնում է հաղորդակցային օպերատորի մամուլի ծառայությունը։

31-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցող հայ ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանը, Արթուր Ալեքսանյանը, Մաքսիմ Մանուկյանը, Միհրան Հարությունյանը ուղևորվել են Երևան-Դոհա-Ռիո դե Ժանեյրո չվերթով:

Ըմբիշների թիմի գլխավոր մարզիչն է Լևոն Ջուլֆալակյանը, մյուս մարզիչները` Էդուարդ Սահակյանը, նաև՝ Սամվել Գևորգյանը։

Ըմբիշներին ճանապարհելու էին եկել նրանց հարազատները և բարեկամները:

«Ռիո մեկնող ըմբիշներին տոկունություն ենք մաղթում և մեծ սպասումներ ունենք նրանցից», - նշել է Ucom ընկերության բրենդի զարգացման և հաղորդակցման բաժնի ղեկավար՝ Աշոտ Բարսեղյանը։