USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանի ներկայացուցիչն ընդգրկվել է ICANN տարածաշրջանային ստորաբաժանման ղեկավարության կազմում

14.07.2014, 17:59
Հայաստանի ներկայացուցիչ Սիրանուշ Վարդանյանն ընդգրկվել է ICANN միջազգային կազմակերպության տարածաշրջանային ստորաբաժանման ղեկավարության կազմում, երկուշաբթի լրագրողներին ասաց «Ինտերնետ հանրություն» ՀԿ–ի նախագահի տեղակալ Գրիգորի Սաղյանը` ներկայացնելով Լոնդոնում կայացած ICANN միջազգային 50–րդ համաժողովի արդյունքները։
Հայաստանի ներկայացուցիչն ընդգրկվել է ICANN տարածաշրջանային ստորաբաժանման ղեկավարության կազմում
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ներկայացուցիչ Սիրանուշ Վարդանյանն ընդգրկվել է ICANN միջազգային կազմակերպության տարածաշրջանային ստորաբաժանման ղեկավարության կազմում, երկուշաբթի լրագրողներին ասաց «Ինտերնետ հանրություն» ՀԿ–ի նախագահի տեղակալ Գրիգորի Սաղյանը` ներկայացնելով Լոնդոնում կայացած ICANN միջազգային 50–րդ համաժողովի արդյունքները։

ICANN–ը միջազգային ոչ առևտրային կազմակերպություն է, աշխարհում ինտերնետ հասցեների դոմենային կառուցվածքի, դոմենային անունների, IP-հասցեների և ցանցի գոյության մեծ թվով այլ ասպեկտների հետ այս կամ այն կերպ կապ ունեցող բոլոր հարցերի գլխավոր կարգավորիչն է։

Կազմակերպության միջազգային 50–րդ համաժողովն անցնում էր Լոնդոնում հունիսի 22-26–ը։ Միջոցառումը նվիրված էր ինտերնետ կառավարման հարցերին, մասնավորապես, հավաքական կառավարման մոդելի անցնելու և Ցանցի հասցեական տարածքի կառավարման գործառույթներն IANA–ից գլոբալ ինտերնետ հանրությանը փոխանցելու հարցերին, ինչպես նաև վերին մակարդակի մի շարք նոր դոմենների ստեղծման New gTLD ծրագրի իրագործման ասպեկտներին։

«Հայաստանի ներկայացուցիչ Սիրանուշ Վարդանյանը նշանակվել է ICANN–ի կոմիտեների շրջանակում գործող տարածաշրջանային ստորաբաժանումներից մեկի ղեկավար։ Ես դա Հայաստանի համար մեծ նվաճում եմ համարում»,– ասաց Սաղյանը։

Նա նշեց նաև, որ ICANN–ը երկրները բաժանում է աշխարհագրական տարածաշրջանների, և Հայաստանն ընդգրկված է ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։

Սիրանուշ Վարդանյանը Հայաստանում Project Harmony ծրագրերի համակարգող է աշխատել 2000-2008 թվականներին։ -0-